Թրամփը հայտնել է Պենտագոնի հավանական ղեկավարի անունը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պենտագոնի ղեկավարի՝ այն է ԱՄՆ պաշտոնաության նախարարի, հավանական թեկանծուի անունը: Ըստ նրա, ծովային հետեւակի կորպուսի նախկին գեներալ Ջեյմս Մատիսը համապատասխանում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնին, հայտնում է ABC News-ը:
Նյու-Ջերսիյում պաշտոնաթող գեներալի հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ «Մտեիսն այն է, ինչ պետք է»: Նա սակայն չի նշել, առաջարկել է պետանցիալ թեկանծուին որեւէ պաշտոն, թե ոչ: Միայն հավելել է՝ «կետսնենք»: «Մետիսը հիանալի անձնավորություն է, որն իրականացրել է փայլուն կարիերա», - ասել է ԱՄՆ նախագահը:
Հայտնի է, որ Ջեյմս Մատիսը մասնակցել է Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներին: Զբաղեցրել է այնպիսի պատասխանատու պաշտոններ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի միավորված ուժերի փոխակերպման հարցերով գլխավոր հրամանատար, ԱՄՆ Զինված ուժերի միավորված հրամանատարության ղեկավար եւ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանը ձգտում է «փլուզել ՆԱՏՕ-ն», իսկ Չինաստանը «խաղում է ԱՄՆ դաշնակիցների տարաձայնությունների վրա»:
			
			
			
			
			
				
			
			
			


