Ереван, 15.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ստվերային քաղաքականությունն ու հանրային անվստահությունը

АНАЛИТИКА
Ազգային ժողովում Վիգեն Սարգսյանի առաջարկած նախագծի քննարկումների ժամանակ Աժ մի շարք պատգամավորներ իրենց ելույթներում անդրադառնալով այս համակարգին նախ նշեցին, որ սկզբունքորեն նման համակարգի ներդրումը ոչ միայն կարևոր է, այլև` ուշացած։ Սակայն քննարկման էին արժանանում այն միջոցները, որոնցով պետք է համակարգը գործեր։ Մասնավորապես սոցցանցերում և լրատվամիջոցներում լայն քննարկումների արժանացավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթը, որում պատգամավորը թվերի և հաշվարկների միջոցով ներկայացնում էր Պաշտպանության նախարարի առաջարկած համակարգի ներդրման համար այլընտրանքային միջոցների կիրառում՝ ստվերի կրճատման և մի շարք այլ արատավոր երևույթների վերացման հաշվին, որոնք կապահովեին հավելյալ մուտքեր պետբյուջե։
 
Անշուշտ, պատգամավորի ելույթում բերված փաստարկները առավել լավ վերլուծության և գնահատականի կարող են արժանացնել տնտեսագետները, ուստի այս տեսանկյունից նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ ելույթում առկա տնտեսագիտական հաշվարկներին։ Այստեղ հետաքրքրական է հարցի մեկ այլ կողմը։ Եթե պատգամավորը կարող է հետևողական աշխատանքի շնորհիվ առաջարկել այլընտրանքային տարբերակ, ապա արդեն իսկ տրամաբանական հարց է ծագում, թե ինչպիսի այլընտրանքներ է քննարկել հենց Պաշտպանության նախարարը կառավարությանը նման համակարգի նախագիծ ներկայացնելուց առաջ։ Ազգային ժողովում ընթացող քննարկումները այս առումով ցույց տվեցին, որ ամեն դեպքում որոշակի այլընտրանքներ առկա են և այս մասին խոսեցին ոչ միայն Արամ Մանուկյանը, այլև Աժ տարբեր խմբակցությունների այլ պատգամավորներ։
 
Կամ նախագիծը ներկայացնելիս այլ տարբերակներ չեն քննարկվել, կամ այդ տարբերակները քննարկվել են, սակայն նպատակահարմար չեն եղել։ Սակայն երկու դեպքում էլ հասարակության իրավունքն է տեղյակ լինել այս մասին, բայց ինչպես տեսանք հասարակության այս իրավունքը այդպես էլ չի իրացվում, քանի որ իշխանության ներկայացուցիչները պարզապես շեշտում են բյուջեի սուղ հնարավորությունները՝ համակարգը առաջարկվող տարբերակով ներդնելու համար։ Սա բավական լուրջ խնդիր է իրենից ներկայացնում, քանի որ իր բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ նման նախագիծը պետք է առավել թափանցիկություն ունենա, քանի որ շոշափվում են չափազանց նուրբ խնդիրներ։
 
Հենց այս տեսանկյունից էլ միանշանակ հասարակական կարծիք ձևավորելու համար իշխանությունը և կառավարությունը առավելագույնս պետք է շահագրգռված լինեին հանրությանը նախագծի բոլոր կողմերը ներկայացնելու համար։ Հակառակ դեպքում ստացվում է մի իրավիճակ, որ հերթական անգամ իշխանությունը շարժվում է ստվերային քաղաքականության սկզբունքներով՝ վստահ լինելով, որ բոլոր դեպքերում օգտագործելով ԱԺ–ում ունեցած մեծամասնությունը կարող է անցկացնել ցանկացած օրինագիծ։ Այս առումով, անշուշտ իշխանության կուսակցությունների և վերջիններիս արբանյակների դեմ դժվար է պայքարել, սակայն մյուս կողմից հենց նման գործելաոճն է, որը իշխանության նկատմամբ առաջացնում է հանրային անվստահության մեծ չափաբաժին, որն էլ իր հերթին բերում է իշխանության առաջարկած նախագծերի նկատմամբ հանրության կասկածամիտ վերաբերմունքը։ Վերջինս էլ իր հերթին ծնում է այն տարաբնույթ քննադատություններն ու քննարկումները, որոնց արդյունքում ներկայում բավական հակասական կարծիք է ձևավորվել Վիգեն Սարգսյանի նախագծի շուրջ։
 
 
Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии