Շուշան Երիցյանը` որպես երգչուհի ներկայանալու եւ ԱՄՆ մեկնելու մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը մտածում է որպես երգչուհի ներկայանալու մասին. այս մասին Շուշանը հայտնեց Life.panorama.am-ին:
«Անկեղծ ասած` արդեն երկու ամիս է Կոնսերվատորիայի դասախոս Նունե Ալբերտովնայի մոտ զբաղվում եմ ձայնիս մշակմամբ: Հստակ ասել չեմ կարող, բայց եթե որոշ ժամանակ անց զգամ, որ կարող եմ ինձ թույլ տալ որպես երգչուհի ներկայանալ, ապա ինչու ոչ` կերգեմ ու տեսահոլովակներ կթողարկեմ»,- նշեց մոդելը:
Ի դեպ` Շուշանը մինչ ամանոր պատրաստվում է մեկնել ԱՄՆ եւ հոլիվուդյան շուկա մուտք գործել.
«Կարծում եմ` հայկական շոու բիզնեսը անկում է ապրում, այստեղ ամեն մեկը կարճ ժամանակում կարող է հասնել իր պիկին ու դրանից ավել առաջ չշարժվել եւ չաճել: Դրա համար էլ առջեւում կփորձեմ գնալ երազանքիս հետեւից: Ես չգիտեմ` որքանո՞վ ինձ մոտ կշստացվի, բայց ուզում եմ ամեն բան անել ու փորձել միացյալ նահանգներում գործող հայկական շուկայից դուրս որպես դերասանուհի քայլեր կատարել»,- նկատեց նա:

Շուշան Երիցյանը վստահեցրեց, երկարաժամկետ չի մեկնի ԱՄՆ.
«Այստեղ արդեն իսկ ունեմ մի քանի պայմանագրեր, որոնք պետք է իրականացվեն գալիք տարում, այնպես որ, ամեն ինչ բարեհաջող ընթանալու դեպքում` մեկնելով ԱՄՆ, կարճ ժամանակ անց կրկին կվերադառնամ, իսկ արդեն հետագայում ավելի հաճախ կլինեն այցերս օվկիանոսից այն կողմ»,- ավարտեց մոդել-դերասանուհին:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



