Բաբկեն Պիպոյան. «Թանկացումները վկայում են այն մասին, որ տնտեսական կուրսը փոխվել է»
ИНТЕРВЬЮ
2016 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0,6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորված է ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, բանջարեղենի և կարտոֆիլի 0,7– 6,2% գնաճով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016–ի հոկտեմբերին 2015–ի հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 3,7% գնանկում, իսկ 2016–ի սեպտեմբերի համեմատ՝ 6,2% գնաճ: Հանրապետության բոլոր քաղաքներում նույն ժամանակահատվածում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 3,6–13,0%–ով, մայրաքաղաքում՝ 4,8%–ով, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում:
Շաքարավազի հանրապետական միջին գինը 2016–ի հոկտեմբերին 2015–ի հոկտեմբերի համեմատ աճել է 12,9%–ով, 2016–ի սեպտեմբերի համեմատ՝ 2,9%–ով: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 2,6%–ով:
Ձվի հանրապետական միջին գինը 2016–ի հոկտեմբերին 2015–ի հոկտեմբերի համեմատ աճել է 14,1%–ով, 2016–ի սեպտեմբերի համեմատ՝ 0,9%–ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում անցած տարվա համեմատ ձվի գինն աճել է 0,5–3,0%–ով, մայրաքաղաքում՝ 0,8%–ով, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավառում:
Ձկնամթերքի ապրանքախմբում 2016–ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0,7% գնաճ,ինչը պայմանավորված է Իշխանի 1,1% գնաճով: Մրգի ապրանքախմբում նույն ժամանակահատվածում գրանցվել է 0,2% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում նույնպես գրանցվել է 0,2% գնաճ: Միևնույն ժամանակ, ոչխարի մսի գինը նվազել է 1,2%–ով, աղացած մսինը՝ 1,1%–ով, թռչնամսինը՝ 0,7%–ով, հավի բդինը՝ 0,6%–ով, խոզի մսինը՝ 0,5%–ով: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,1%–ով:
2016–ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է կաթնամթերքի՝ 0,2%, այլ մթերքի՝ 0,2%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0,9% գնաճ: Հրուշակեղենի, հացամթերքի և ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 1,1–0,1% գնանկում, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ թանկացումները վկայում են այն մասին, որ տնտեսական կուրսը փոխվել է: «Կենտրոնական բանկը գնաճի մասով կանխատեսումներ չէր արել, ավելին՝ որոշ դեպքերում նույնիսկ ակնկալվում էր գնանկում: Խնդիրն ավելի խորքային վերլուծություն է պահանջում: Գնաճի հետևանքներն ուսումնասիրելիս՝ պարենային ապրանքները պետք է բաժանել 2 խմբի՝ պարենային ապրանքներ, որոնք ներմուծվում են Հայաստան, և պարենային ապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում: Հայաստանում արտադրվողները ևս պետք է 2 խմբի բաժանել՝ պարենային ապրանքներ, որոնց հումքի գերակշռող մասը ներկրված է, և ապրանքներ, որոնց հումքի գերակշռող մասը հայրենական արտադրության է: Այստեղ նաև դոլար–դրամ կուրսի փոփոխությունը կարող է բերել գնային փոփոխությունների»,– ասաց Բաբկեն Պիպոյանը:
Մասնագետի խոսքով՝ գների փոփոխությունը կարող է պայմանավորված լինել նաև այլ գործոնների ազդեցությամբ: Դրանցից մեկն էլ մի շարք տնտեսվարողների ստվերից դուրս գալու հաշվին տեղի ունեցած թանկացումներն են, բայց նման գնահատական տալու համար դեռ վաղ է, քանի որ այս իմաստով խորը վերլուծություններ են անհրաժեշտ:
«Եթե, օրինակ,պայմանականորեն կարագի գինը ընդամենը մեկ արտադրողի մոտ, որը խոշոր խաղացող է դաշտում, կարող է թանկանալ 10%–ով, մյուսների մոտ՝ 1%–ով, կարող է պարզվել, որ այդ 10%–ը պայմանավորված է ստվերից դուրս գալու գործոնով: Առաջին հերթին, պետությունը պետք է այդ բացահայտումներն անելու նախաձեռնությամբ հանդես գա՝ պարզելու` արդյոք եղե՞լ են դեպքեր, երբ տնտեսվարողին ստվերից հանելու դեպքում գնաճ է գրանցվել»,– ասաց Բաբկեն Պիպոյանը:
Լիլիթ Վահանյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
5
В Арташате найдена древнейшая церковь Армении