«Ասում են 40-ամյակը չեն նշում, բայց ես համարձակվեցի». Արևիկ Ուդումյանի քույրը՝ Հելենը, իր տարեդարձի մասին (լուսանկարներ)
ФОТО
Tert.amLife-ը գրում է.
Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի քույրը՝ Հելեն Ուդումյանը, երեկ՝ նոյեմբերի 18-ին, իր ընկերների և հարազատների հետ նշեց ծննդյան 40-ամյակը և իր «Kitchen with Helen» բլոգի շնորհանդեսը:
Tert.am Life-ի հետ զրույցում Հելենը պատմեց միջոցառման մանրամասների մասին:
«Այսօր այդքան մեծ իրադարձություն չի այն, որ ես դառնում եմ 40 տարեկան, որքան իմ բլոգի շնորհանդեսը: «Kitchen with Helen» բլոգը մեկնարկել է մայիսից, սակայն մինչ օրս մեծ միջոցառումով չենք ներկայացել, իսկ հիմա հասունացել է այն պահը, որ պետք է մասսայական ներկայանալ»,- ասաց Հելենը:
Երեկոն մեկնարկեց մնջախաղով, որի թեման խոհանոցն էր, հետո հյուրերը համտեսեցին իտալական խոհանոցի համեղ ուտեստները, որոնք պատրաստում էին հենց հյուրերի ներկայությամբ: Իսկ լավ ժամանակն ապահովեց «The band» խումբը:

«Այսօր հյուրի կարգավիճակում եմ լինելու ու վայելելու եմ երեկոն»,- նշեց Հելենը:
Ինչպես ասում են՝ «40-ամյակը չեն նշում», սակայն Հելենը որոշել է այդ կարծրատիպը կոտրել. «Ճիշտ եք ասում, բայց ես համարձակվում եմ և նշում եմ (ծիծաղում է): Հետագայում, եթե շարունակեցի նորմալ ապրել, ապա կարծրատիպը կկոտրենք, եթե՝ ոչ, ապա կշարունակենք հավատալ, որ պետք չի 40-ամյակը նշել»:
Համարձակ և դրական խոհարարուհին իրեն խոհանոցում ավելի լավ է զգում. «Ես որպես կին, որպես տնային տնտեսուհի գրեթե միշտ եմ խոհանոցում: «Kitchen with Helen» բլոգի միտքը ծագեց նրանից, որ ցանկանում էի զբաղվել մի աշխատանքով, որը հաճելի կլինի ինձ, քանի որ ես 7 տարի է, ինչ մամա եմ աշխատում. երկու բալիկ ծնվեցին, մեծացան»:

Հելենի կարծիքով՝ նման նախագիծ սկսելու համար, պարտադիր չէ լինել շեֆ-խոհարար:
«Սիրում եմ պատրաստել և ինձ լավ եմ զգում խոհանոցում: Բավական է ունենալ ցանկություն, հոգի ու սեր ներդնել և սովորել այն, ինչ-որ չգիտես և ամեն ինչ քեզ մոտ կստացվի»,- դիտարկեց Հելենը:
Վերջինս առաջնորդվում է մի սկզբունքով՝ «Արագ, համեղ ու հեշտ»: Հելենը աշխատում է ոչ միայն հայ շեֆ-խոհարարների հետ, այլ նաև մեկնում է արտերկիր՝ ներկայացնելով տեղի խոհանոցի գաղտնիքները:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





















































1
Армении необходимо усилить меры по защите государственной границы — Артак Товмасян
2
Отвергающий Пашиняна принял участие в мероприятии «Образование -это модно», а затем избил детей член...
3
Армения находится под давлением, ей могут навязать любое решение Анкары
4
Самвел Карапетян меняет внутриполитический статус-кво Армении: «Паст»
5
Axios: Иран нанес ракетный удар по базам США в Катаре