Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Հ1–ը բրազիլական սերիալներից չի հրաժարվում

ИНТЕРВЬЮ

Լատինամերիկյան հեռուստասերիալները վերադարձել են Հանրային հեռուստաընկերության եթեր, տարիներ առաջ Հ1–ի ղեկավարությունը հայտարարել էր դրանք եթերից վերջնականապես դուրս մղելու մասին: Նման հայտարարություն արել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանը 2010թ.–ին՝ հայտարարելով, որ իրենք այլևս ձերբազատվել են էժանագին հումորներից, լատինամերիկյան սերիալներից ու կրիմինալից: 

Իսկ Հանրային հեռուստաընկերության կայքի «Մեր մասին» բաժնում, որտեղ վերջին թարմացումը կատարվել է 2008 թ.–ին, գրված է, որ այդ տարի նվազեցին, այնուհետև եթերից դուրս եկան լատինամերիկյան սերիալները: Այդ թվականից հետո Հեռուստաընկերության որդեգրած նոր քաղաքականության կամ եթերացանկի փոփոխության մասին բաժնում ոչ մի նշում չկա: 

Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ Հ1–ը տարիներ առաջ մի քաղաքականություն էր որդեգրել, ըստ որի տեղական բազմասերիանոց սերիալները ամբողջովին դուրս կմղվեն եթերից՝ իրենց տեղը զիջելով որակյալ ու հետաքրքիր ֆիլմաշարերին: Սակայն արդեն քանի շաբաթ է՝ երկրի միակ պետական հեռուստաալիքը եթեր է հեռարձակում «Բուգի–վուգի» վերնագրով բրազիլական բազմասերիանոց ֆիլմ։ 

– Տիկին Զախարյան, չէ՞ որ որոշում կար՝ վերանայել Հ1–ի քաղաքականությունը և լատինամերիկյան սերիալներ չցուցադրել։ Ի՞նչ է տեղի ունեցել։ Հիմա Հ1–ի ղեկավարությունը փոխե՞լ է իր մոտեցումները։

– Մոտավորապես 3–3,5 տարի առաջ, որպես Հանրային հեռուստաընկերության քաղաքականություն՝ որոշում էր ընդունվել այն մասին, որ տեղական արտադրության բազմասերիանոց ֆիլմեր չպիտի ցուցադրվեն և որպես այլընտրանք մենք մեր հեռուստադիտողներին կառաջարկենք 24 մասից բաղկացած ֆիլմաշարեր, այլ ոչ թե 200 կամ 300 սերիաներից բաղկացած հեռուստանովելներ: Մեր հիմնական նպատակը այդ ֆիլմաշարերի միջոցով հերոսներ դաստիարակելն էր: Դրանց թվում էին «Շտապ օգնություն» 3D, «Մեր գյուղը» ֆիլմերը: Նպատակ էր եղել ստեղծել այնպիսի ֆիլմաշարեր, որոնք Հանրային հեռուստաընկերության հեռուստադիտողին հնարավորություն կտային ևս մեկ անգամ վերարժևորելու մեր իրականությունը: Սերիալները մինիմալիզացվեցին Հանրայինի եթերում: Եթե տարիներ առաջ դուք կտեսնեիք 1–ից ավելի սերիալ, ապա հիմա ընդամենը մեկ բրազիլիական սերիալ կա, օրվա մեջ մեկ անգամ ցուցադրվող: Այն ցուցադրում ենք տնային տնտեսուհիների համար, ովքեր իսկապես սիրում են այն: Չէ՞ որ Հանրային հեռուստաընկերությունը պիտի մաքսիմալ կերպով ապահովի հանրության ամենատարբեր շերտերի հեռուստատեսային պահանջմունքները: 

– Ասվածից հետևում է, որ լատինամերիկյան սերիալների մուտքը Հ1՝ հանդիսատեսի պահանջարկի արդյունք է:

– Ոչ, առաջնայինը հեռուստադիտողին կրթելու պահանջմունքն է, ինչի համար էլ մենք հանեցինք բազմասերիանոց սերիալները՝ դրանք փոխարինելով մշակութային, կրթական, հայրենասիրական ու ճանաչողական հաղորդումներով, այսինքն՝ հանելով դրանք մեր եթերացանկից, կարողացանք որակյալ հաղորդումներ մատուցել հեռուստադիտողին: Իսկ վերջին 3 տարիներին անընդմեջ ցուցադրել ենք բրազիլիական սերիալներ, և երբ վերջինն ավարտվեց, սկսեցինք եթեր տալ «Բուգի–վուգին»:

– Որքանո՞վ է գնվել սերիալը:

– Դա կոմերցիոն գաղտնիք է: Հանրային հեռուստաընկերությունն իր գործունեության մասին հաշվետվությունները ներկայացնում է Ազգային ժողով, դուք դա կարող եք տեսնել ԱԺ–ի կայքում: Բայց այն, թե ֆիլմը կամ սերիալը որքանով է գնվել, չենք կարող հրապարակել: 

– Բրազիլական սերիալների համար վճարած գումարը գանձվում է պետբյուջեի՞ց, թե՞ այլ միջոցներից, եթե այո՝ որո՞նք են դրանք:

– Հանրային հեռուստաընկերությունն ինքն է որոշում, թե իր ֆինանսներն ինչպես բաշխի, այլ բան չեմ կարող ասել:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года