«Ո´չ թալանին»-ը՝ երեկվա դեպքերից հետո
ИНТЕРВЬЮ
Սեպտեմբերի 11-ին «Ո´չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը վերսկսեց հոսանքի գնի թանկացման դեմ ուղղված պայքարը: Ազատության հրապարակում ելույթներ ունենալուց հետո քաղաքացիական խումբն առաջնորդեց ներկաներին դեպի իրազեկման երթի: «Ո´չ թալանին»-ը պլանավորել էր շարժվել դեպի Սայաթ-Նովա փողոց, սակայն հանրությունն ինքնաբուխ կերպով շարժվեց դեպի Բաղրամյան և փակեց պողոտան:
Մի քանի ժամ շարունակ Բաղրամյանը մնաց փակ վիճակում, և այդ ընթացքում ոստիկանությունը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ հորդորում էր ազատել Բաղրամյանը, սակայն հավաքն ավարտվեց «ավանդական» ձևով: Ոստիկանությունը բռնի կերպով բացեց պողոտան, ցույցի մասնակիցներից շատերին տարավ ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Մենք զրուցեցինք «Ո´չ թալանին» խմբի անդամ Միհրան Ավագյանի հետ:
- Երեկվա դեպքերից ու Բաղրամյան պողոտայի վերաբացումից հետո ինչպե՞ս եք պատրաստվում շարունակել պայքարը:
- Նախաձեռնությունը չի հասցրել հանդիպել, դեռևս ոչ մի որոշում չենք կայացրել: Ժամանակ է պետք իրավիճակը գնահատելու համար:
-Իսկ ինչպե՞ս է տղաների առողջական վիճակը:
-Արթուրը վայր ընկնելուց գլուխը հարվածել էր գետնին և շոկային վիճակում էր հայտնվել: Շտապօգնությամբ տեղափոխեցինք հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, այժմը բուժումը շարունակում է տանը:
- Իսկ Վաղինակն առողջական խնդիրներ չունե՞ր:
- Վաղինակին ոստիկանական բաժնից հիվանդանոց էին տեղափոխել: Հետո դուրս են գրել: Կողն էր վնասվել, բայց չգիտեմ՝ կոնկրետ ինչ վնասվածք էր:
Արուս Տիգրանյան




















































