Եթե այս բույսերից գոնե մեկը ունեք տանը, ապա կպաշտպանեք ձեզ վտանգավոր ճառագայթումից
ОБЩЕСТВОՖիկուսը, պտերը և վիշապ ծառը ճառագայթումը լավագույնս կլանող բույսերից են: Դրանք կարող են պաշտպանել ճառագայթումից, քիմիական վնասակար նյութերից և ծխախոտի ծխից:
Անհրաժեշտ է այս բույսերից որևէ մեկը ունենալ տանը, որպեսզի մաքրեք օդը:
Ֆիկուս
Ֆիկուսը հիանալի միջոց է ծխախոտի ծխի դեմ և կարող է հեշտությամբ չեզոքացնել այն: Այն նաև նվազեցնում է ածխածնի երկօքսիդի, ածխածնի օքսիդի և այլ վնասակար քիմիական նյութերի կոնցրենտացիան: Անհրաժեշտ է դնել այն մի հարմար տեղում, սակայն չպետք է լինի արևի ուղիղ ճառագայթների տակ:
Պտեր
Պտերը կարող է նվազեցնել ֆորմալդեհիդի կոնցենտրացիան (ֆորմալդեհիդը սուր, գրգռող հոտով, անգույն, թունավոր գազ է), որը սովորաբար անջատվում է կահույքից, սոսնձից, ներկից, գործվածքներից: Այս բույսը շատ է սիրում խոնավություն, բայց չպետք է լինի արևի ուղիղ ճառագայթների տակ:
Վիշապ ծառ
Վիշապ ծառը օդը մաքրող արտակարգ բույս է, կարող է նվազեցնել ֆորմալդեհիդի կոնցենտրացիան: Միևնույն ժամանակ, այն դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ: Վիշապ ծառը սիրում է լույսը, սակայն այն նույնպես չպետք է դնել արևի ուղիղ ճառագայթների տակ:



