Օհանյանը Դալլաքյանին «անտեր» չի թողնի. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Վիկտոր Դալլաքյանի կուսակցության` նոյեմբերին կայանալիք համագումարը հետաձգվել է: Հարցն այն է, որ Սեյրան Օհանյանը արդեն լուծել է իր խնդիրներն իշխանությունների հետ և, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ ցուցակով կդառնա պատգամավոր, կամ էլ գործադիրում պաշտոն կստանա...
Վիկտոր Դալլաքյանը, ում քաղաքական առաջընթացի հույսեր էր ներշնչել հենց Օհանյանը, փաստորեն, հայտնվեց «քցվածի» կարգավիճակում: Սակայն ՊՆ նախկին նախարարը որոշել է Դալլաքյանին լրիվ «անտեր» չթողնել:
«Փաստի» տեղեկություններով` Սեյրան Օհանյանը իր մտերիմ գեներալներից մեկին, ով իր հետ աշխատել է ՊՆ–ում և ծագումով Արմավիրի մարզից է, հորդորել է կուսակցություն բացելու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դեպքում այդ մարզում ֆինանսավորել Դալլաքյանի ընտրական շտաբները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



