Սննդային հավելումների վնասակար ազդեցությունը
ЛАЙФՄեզ թվում է՝ միրգը եւ բանջարեղենը, որը ուտում ենք, շատ առողջարար է։ Միրգն ու բանջարեղենը սննդարար ու առողջարար են, եթե առանց սննդային հավելումների են:
Սննդային հավելումները նյութեր են, որոնք ավելացվել են սննդի մեջ, որպեսզի այն լավ պահպանվի, ախորժելի համ և տեսք ունենա: Սննդային հավելումները, որոնք, ըստ էության, վնասակար են, կարող են հանգեցնել անքնության, նյարդային համակարգի խանգարման, տրամադրության տատանման, դյուրագրգռության եւ մի շարք այլ խնդիրների:

Շատերի մոտ այդ հավելանյութերից կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջանալ: Այն կարող է նաև աղիքային բորբոքումների պատճառ դառնալ: Բարեբախտաբար, այդ հավելումների վնասակար ազդեցությունն արդեն բացահայտված է: Գիտնականները պնդում են, որ այն ազդում է առողջության, տրամադրության, առողջ քնի, մաշկի, վարքին և աղիների գործառույթի վրա:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սննդային հավելումները կարող են առաջացնել նաև ուժեղ գլխացավեր: Գլխացավով տառապողներին խորհուրդ է տրվում զերծ մնալ սննդային հավելումներ պարունակող սննդից և օգտագործել բացառապես բնական ճանապարհով աճեցրած միրգ և բանջարեղեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



