Դմիտրի Շեպելեւը Ֆրիսկեի ընտանիքին մեղադրել է խաբեության մեջ
ЛАЙФՀանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի եւ Դմիտրի Շեպելեւի միջեւ խնդիրները շարունակվում են: Օրերս հաղորդվել էր, որ Ֆրիսկեի ընտանիքը փաստեր է հավաքել Շեպելեւի դեմ եւ շանտաժի է ենթարկում նրան:
Դմիտրի իր հերթին Life.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մեկուկես տարվա ընթացքում հանդիսատեսին եւ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Ժաննա Ֆրիսկեի պատմության հանդեպ, քթից բռնած ման են տվել, իսկ ինքն ուրախ եւ զարմացած կլիներ, եթե տատիկն ու պապիկը, վերջապես, հանդիպեին իրենց թոռնիկին:

«Կարող եմ ասել, որ այս մեկուկես տարվա ընթացքում հանդիսատեսին եւ այդ պատմությանը հետեւողներին քթից բռնած ման են տվել: Երբեք Պլատոնին տեսնելու եւ նրա հետ շփվելու որեւէ արգելք չի եղել: Եվ եթե այս հարցազրույցից հետո Պլատոնի տատիկն ու պապիկը զանգահարեն ինձ եւ ասեն, որ ուզում են տեսնել նրան, ես շատ ուրախ կլինեմ: Եվ զարմացած»,- Շեպելեւի խոսքերն է մեջբերում Life.ru-ն:
Իսկ երբ լրագրողները փորձել են ճշտել, արդյո՞ք նրա խոսքերը նշանակում են, որ Ֆրիսկեի հարազատները մինչ այս չեն զանգահարել, Դմիտրի ոչ հստակ պատասխան է տվել. «Շատ եմ ցավում»:

Միաժամանակ, Շեպելեւը հասկանում է, թե կորստի ինչ ցավ են զգում Ժաննայի հարազատները:
«Ոչ ոք ի վիճակի չէ հասկանալ, թե այդ մարդիկ ինչ են զգում, ինչ են ստիպված եղել հաղթահարել. չէ՞ որ նրանք դստերն են կորցրել: Մեզանից ոչ ոք իրավունք չունի դատապարտել նրանց»,- նշել է Շեպելեւը:



