Կանադայում ՀՀ դեսպանը դասախոսություն է կարդացել Կարլտոնի համալսարանում
ПОЛИТИКАԿանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը նոյեմբերի 16-ին «Կովկասյան և Կասպյան ավազանի քաղաքականություն» դասընթացի շրջանակներում դասախոսություն կարդաց Օտտավայի Կարլտոնի համալսարանի ուսանողների համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայության հետ կապի վարչությունից:
Դասախոսության ընթացքում դեսպան Եգանյանը հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիների ձեռքբերումներին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-կանադական հարաբերությունների մերօրյա զարգացումներին և նախանշվելիք ծրագրերին, խոսեց Արցախյան հիմնահարցի պատմության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի վերաբերյալ:
Դասախոսության ավարտին Արմեն Եգանյանը պատախանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:



