Իսլամական համագործակցության կազմակերպությունը նոր գլխավոր քարտուղար նշանակեց
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիայի սոցիալական քաղաքականության նախկին նախարար Յուսեֆ Ահմեդ ալ Ուսայմինը նոյեմբերի 18-ին ընտրվել Է Իսլամական համագործակցության կազմակերպության նոր վարչական ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Մեքքայում (Սաուդյան Արաբիա) հերթական նախարարական հանդիպմ ան արդյունքների վերաբերյալ ԻՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Դոկտոր Յուսեֆ Ահմեդ ալ Ուսայմինին ընտրել Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում,-ասված Է տեքստում:-Կոչ ենք անում մասնակից բոլոր պետություններին՝ աջակցել նրան իր պարտականությունները կատարելու հարցում»:
Տեքստում նշվում Է, որ Իյադ Ամին Մադանին (Սաուդյան Արաբիա), որը միավորումը գլխավորում Էր 2014 թվականի հունվարի 1-ից, պաշտոնաթող Է եղել առողջական վիճակի պատճառով:
Իսլամական համագործակցության կազմակերպությունը մուսուլմանական երկրների միջազգային միջկառավարական կազմակերպություն Է, որն ստեղծվել Է 1969 թվականին: Մինչեւ 2011 թվականի հունիսը այն կոչվում Էր Իսլամական խորհրդաժողով կազմակերպություն, կենտրոնակայանը գտնվում Է Ջիդայում (Սաուդյան Արաբիա): Բարձրագույն ղեկավար մարմինը Պետությունների ու կառավարությունների ղեկավարների խորհրդաժողովն Է, որը գումարվում Է երեք տարին մեկ:
Ներկայում ԻՀԿ-ի մեջ մտնում Է 56 երկիր: Ռուսաստանն այնտեղ ունի դիտորդի կարգավիճակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



