ԱՄՆ-ի Կոնգրեսը քվեարկեց Իրանին Boeing ինքնաթիռների վաճառքն արգելելու օգտին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել Է օրինագիծ, որն արգելում Է Boeing ինքնաթիռների վաճառքը Իրանին եւ դրանց հանձնումը վարձակալության: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg-ը:
Հանրապետական կուսակցության մշակած փաստաթղթի օգտին քվեարկել Է 243 կոնգրեսական, դեմ՝ 174-ը: «Ամերիկացի հարկատուները, բանկային համակարգը չպետք Է աշխարհում ահաբեկչության խոշորագույն հովանավոր պետությանն օգնեն գնելու ինքնաթիռներ, որոնք կարող են օգտագործվել մեզ անհայտ նպատակով»,- հայտարարել Է հանրապետականներից պալատի անդամ Բոբ Դոլդը:
Այժմ օրինագիծը պետք Է քննարկի Սենատը, որտեղ Հանրապետական կուսակցությունն ունի մեծամասնություն, ինչից հետո, դրա հաստատման դեպքում, այն կուղարկվի ԱՄՆ-ի նախագահի ստորագրմանը:
Հունիսին Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան նախնական համաձայնագիր Է ստորագրել Իրանի Iran Air պետական ավիաընկերությանը հանրանավեր վաճառելու մասին: Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարար Աբաս Ախունդին այն գնահատել Է 25 միլիարդ դոլար:



