Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ուրիշների վառած կրակի վրա խորովածը մենք ենք անելու

ИНТЕРВЬЮ

Past.am-ի հյուրն է պատմաբան, էզոթերիկ Գուրգեն Կարապետյանը : 

– Պարոն Կարապետյան, Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը բանտից հոդված գրեցին ու կոչ արեցին ժողովրդին դուրս գալ ընդվզման, քանզի ընտրությունների միջոցով մեր երկրում ոչինչ չի փոխվի: Դուք ուսումնասիրել եք հայ ժողովրդի պատմությունը դեռևս նախաքրիստոնեական շրջաններից, լավ պատկերացնում եք նաև մեր ազգային տեսակը, մեր հոգեբանությունը: Պատմությունն ի՞նչ է ցույց տալիս, մեր ժողովուրդը սոցիալական հարցերի համար դուրս կգա՞ փողոց, կգնա՞ ընդվզման:

– Տես, թե ինչ եղավ Սասնա ծռերի դեպքերի ժամանակ: Տղաները խնդիր դրեցին, ու ժողովուրդը դա ընկալեց որպես ազգային խնդիր ու կանգնեց նրանց կողքին: Բայց կազմակերպված ձևով խնդիրը տեղափոխեցին սոցիալական դաշտ: Իսկ սոցիալական հարցում մենք արդեն ոչինչ չենք կարող անել: Լսենք հենց Գարեգին Նժդեհին, Հայկ Ասատրյանին: Նրանք են ասում, որ մենք դեռևս ձևավորված ժողովուրդ չենք: Մենք չկանք որպես սոցիալական միավոր: Ուստիև չենք կարող սոցիալական հարցեր բարձրացնել ու լուծել դրանք: Միշտ եմ մարդկանց ասել` հացի կիլոն դառնա 1000 դրամ, կելնեք` պատի տակ կբամբասեք ու կգնաք տուն: Նույն պահին էլ մտքներիդ մեջ էդ կլինի, որտեղից 1000 դրամ ճարեմ, որ հաց առնեմ: Բայց այս ամենին հակառակ մենք հազվագյուտ ձևավորված ազգ ենք: Ուստի մեր առջև պետք է դնենք ազգային խնդիրներ: Մի բան, որը տրված է մեզ լուծելու:

– Իսկ ովքե՞ր դա արեցին` վերածեցին սոցիալական շարժման:

– Արեցին դրսի ուժերը, բայց բնականաբար`մեր գործիչների ձեռքով: Այս մարդիկ իրենք էլ կարող են չիմանալ, որ օգտագործվում են դրսի ուժերի կողմից: Միշտ էլ այդպես է` դրսի ուժերը ներսի ուժերով են իրենց գործն անում: Մարդը կարող է անգամ մտածել, թե լավ բան է անում. ազգի համար է աշխատում, բայց քանի որ չի հասկանում էզոթերիկ բարձր գիտելիքներից, այդպես է ստացվում: Ավելին ասեմ` այսօր մեր քաղաքական վերլուծաբանների 90 տոկոսն աշխատում է Հայաստանի դեմ:

– Իսկ ընտրությունների առումով ի՞նչ կասեք:

– Սուտ է` ընտրություն, նման բան չկա: Դեմոկրատիան աշխարհում հնարված ամենամեծ բլեֆն է: Աթենական դեմոկրատիայի շրջաններից փոսի մեջ գտել են կավե «թերթիկներ» և պարզել, որ նույն ձեռագրով նշված է մի քանիսի վրա: Դեռ էն ժամանակներից են կեղծել. կարուսելն էլ է եղել. լցոնումն էլ է եղել: Այսինքն` դեմոկրատիան իր հետ բերում է այն ամենը, ինչ կա համակարգում: Դրանք իրար հետ մի ամբողջություն են: Այնպես որ մեր ընտրություններն էլ ոչինչ չեն փոխելու մեր երկրում: Մանավանդ, որ նոր սահմանդրությամբ դու ընտրում ես կուսակցությունների: Այսինքն` դու ընտրություն պետք է կատարես վատի ու վատթարի մեջ:

– Այսինքն` ընդվզման գնալն էլ ռեալ չէ մեզ համար:

– Ոչ, ռեալ չէ: Որովհետև համակարգի դեմ պետք հանել համակարգ: Այսօր շատ չորացած, գռեհիկ համակարգ է իշխում Հայաստանում: Եվ եթե դու նրա դեմ չես ստեղծում այլ համակարգ` մանրակրկիտ մշակված, և’ գիտականորեն ճիշտ ու ապացուցված, և’ ժողովրդի համար ընկալելի, ապա ոչինչ չես կարող անել: Պետք է քո ստեղծած համակարգը տաս ժողովրդին ու ասես` ժողովուրդ սա է քոնը, մենք միասին սա պետք է անենք: Այս դեպքում արդեն կարիք էլ չի լինի փողոց հանել հարյուր–հազարների: Չնայած նրանք ինքնաբերաբար էլ դուրս կգան: Եզրակացնենք` փոփոխություններ անելու, ազգային ուժեղ պետություն ստեղծելու համար հարկավոր են 5–6 հազար հայ մտավորականների ազգային մտավոր դաշտ ապահովել երկրում: Եվ այս դեպքում արդեն խնդիրները լուծելու համար Սասնա ծռերի նման ազնիվ տղաները ստիպված չեն լինի գնալ նման ծայրահեղ քայլի:

– Կոնկրետանանք` հիմա մեզ ի՞նչ է սպասվում. ընտրություննե՞ր, երբ արդյունքը կլինի այնպիսին, ինչպես ցանկանում է տեսնել իշխող դասը: Այդպե՞ս է:

– Այդպես է, բայց կա մի եթե: Եթե համաշխարհային զարգացումները թույլ տան, որին ես շատ եմ կասկածում:

– Ընտրությունն ապրիլին է, քթներիս տակ:

– Բայց դուք գիտեք, թե դեպքերն ինչպիսի արագությամբ են զարգանում: Ամերիկայի ընտրություններից հետո, երբ կձևավորվի կայուն կառավարություն, ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինեն ԱՄՆ–Եվրոպա, ԱՄՆ–Ռուսաստան հարաբերությունները: Ներառյալ Մերձավոր Արևելքն իր խնդիրներով: Նաև չգիտենք, թե այդ երկիրն ինչպես կդիտարկի Հայաստանը:

– Այսինքն, ի՞նչ է, մտածում եք ապրիլի ընտրությունների՞ն էլ չենք հասցնի:

– Շատ հնարավոր է: Չորս կողմներս կռիվ է լինում, ու մենք էլ իրենց վառած կրակի վրա խորոված ենք անում:

– Գուցե մենք ենք խորովվում այդ կրակի վրա:

– Տիեզերական բացարձակ ինֆորմացիոն դաշտը Հայաստանն է` Բյուրակն: Հայկական լեռնաշխարհից է սկսվում ամեն ինչ: Ինչպես քարը գցում ես ջրի մեջ, ալիքներն այդ տեղից են գնում: Գնում հասնում են վերջին ու նորից հետ են գալիս: Ու սկսվում է երկրորդ փուլը: Աշխարհի` վերևում նստած մարդիկ, կոչենք համաշխարհային կառավարություն, այս ամենը շատ լավ գիտեն և թույլ չեն տա երբեք, որ բացարձակի դաշտը կործանվի:

Գոհար Սարդարյան

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»