Ո՞վ կդառնա Սոս Ջանիբեկյանի հարսնացուն. մասնակիցների կարծիքները (լուսանկարներ)
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Գեղեցկուհիների պայքարը Արմենիա պրեմիում հեռուստաալիքի եթերում շարունակվում է: «Ցանկալի փեսացուն» reality show-ի 12 մասնակիցներից արդեն մեկը լքել է նախագիծը: Թե ինչ զարգացումներ կլինեն հետագայում և ով կլքի նախագիծը հաջորդը, կարող եք դիտել ուրբաթ ժամը՝ 21:00-ին:
Tert.am Life-ը մասնակիցներից մի քանիսի հետ զրուցել է նախագծի և իրենց կանխատեսումների մասին: Յուրաքանչյուրը ներկայացրեցին, թե ինչու պետք է Սոսը հենց իրենց ընտրի:
-Ալեքսանդրա Սամուելենկո
-Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս նախագծին: Իմ կյանքն ամբողջությամբ փոխվել է: Շատ հաճելի է, որ ծանոթացել եմ աղջիկների հետ ու կարծում եմ՝ մեր շփումն ու ընկերությունը կշարունակվի նախագծից հետո: Սոսին դեռ լիովին չեմ բացահայտել, բայց միևնույն է արդեն ունեցել ենք հուզումնալից պահեր, արցունքներ: Սկզբում դժվար էր իհարկե, բայց հետո սովորեցինք, որ մեր ամեն մի խոսքը ամեն մի հանդիպումը նկարահանվում է և ցույց տվեցինք մեզ ինչպես որ կանք: Կարծում եմ Սոսն ինձ կընտրի, քանի որ խորը մարդ եմ:

-Էվելինա Օրդյան
-Նմանատիպ նախագծում երբեք ինձ չէի պատկերացնի, բայց շատ ուրախ եմ և չեմ փոշմանել, որ մասնակցում եմ, քանի որ ոչ միայն Սոսին եմ սկսում ճանաչել, այլ նաև լավ ընկերներ եմ ձեռք բերել, որոնց հետ նախագծից հետո էլ կշարունակեմ շփվել: Այս նախագիծն ինձ համար շատ կարևոր է դարձել, քանի որ սկզբում մտածում էի, որ սա պարզապես շոու է, բայց հետո հասկացա, թե ինչ աստիճան իրական է ամեն ինչ: Նախագծից առաջ Սոսին համակրում էի որպես դերասան, իսկ նախագծի ընթացքում առաջացան ավելի ուժեղ զգացմունքներ, որոնք ստիպում են էլ ավելի ուժեղ պայքարել: Կարծում եմ Սոսը ինձ կընտրի, քանի որ ես առանձնանում եմ իմ անկեղծությամբ, իսկ Սոսը դա շատ է գնահատում:



