Ռուսաստանում լիբերալները պարտվեցի՞ն
МЕЖДУНАРОДНОЕՄիջազգային մամուլին ապշեցրել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի ձերբակալության մասին լուրը: Բոլորն էին ուզում հասկանալ՝ ի՞նչ և ո՞վ է կանգնած գործի ետևում, իսկ որ առավել հետաքրքիր է՝ խնդիրը հիմնականում քննարկվում էր իրավապահներին հավատ չընծայելու և իշխանության համար պայքարի՝ կրեմլյան դավադրության համատեքստում: Դիտարկվում էր նաև գործելու ստալինյան մեթոդը. նախ՝ պատիվներ, ապա` ձերբակալություն գիշերվա կեսին: Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ միջազգային հանրությունը լուրն ընդունեց որպես առկա փոքրաթիվ լիբերալներին ուղղված ծանր հարված, ինչը կհանգեցնի նաև վարչապետ Մեդվեդևի թուլացմանն ու Պուտինի աջ ձեռքը համարվող Իգոր Սեչինի (պուտինյան պահպանողականների) ամրապնդմանը, որ նաև «Ռոսնեֆտի» ղեկավարն է: Ընդ որում, ձերբակալությունն ուղիղ կերպով էին Սեչինի հետ կապում՝ նշելով, թե կաշառքը, որի մասին խոսվում է, իրականում «Ռոսնեֆտից» ուղարկվել է ճամպրուկով, անհայտ մարդկանց միջոցով, որոնք, պարզվել է, իրավապահներ են եղել…
Դրսի մամուլը, շատ հնարավոր է, ուղիղ թիրախին է խփել, և Ուլյուկաևի ձերբակալությունն իսկապես նաև իշխանության համար պայքարի ու ստալինյան մեթոդներով գործ սարքելու շրջանում է տեղավորվում: Բայց անհնար է չզարմանալ ազատ աշխարհի միամտության առիթով, որտեղ կարծում են՝ վարչապետ Մեդվեդևն իսկապես այն լիբերալն է, որ շահերի ազնիվ բախում ունի Պուտինի կամ նրա համակրանքը վայելող որևէ շրջանակի հետ: Մեդվեդևը, թող ներվի ասել, նույն Պուտինն է: Գուցե ավելի մեղմ, նվազ հիշաչար, իսկապես ավելի լիբերալ՝ զուտ կրթության, գործունեության բերումով, բայց հայտարարել, թե նա Պուտինից անկախ գործունեություն կծավալեր՝ լիբերալների իր թիմով, և ահա՝ հարված ստացավ, մե՜ծ միամտություն է, թե չասենք՝ մոլորություն:
Իբր վկայություն՝ նույն «Բաշնեֆտի» գործարքն ու հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործը կրկին դիտարկենք: Ինչ է՝ մոռացա՞ն, թե ինչպես գործով անցնող անձինք, նրանց թվում՝ 2006–2009 թթ. «Բաշնեֆտի» ղեկավար Ռահիմով կրտսերը, ՔԿ–ում վկայեցին, որ առնվազն 5 մլրդ արժեցող ընկերությունը Վլադիմիր Եվտուշենկովին 2 մլրդ–ով վաճառեցին հենց նախագահ Մեդվեդևի սպառնալի պահանջով: Չհիշեցի՞ն, թե ինչպես Մեդվեդևի հետ բնավ վատ հարաբերություններ չունեցող Սեչինը, ոմն Գայանե Արինինայի միջոցով, 2014–ի գարնանը Երևանում գտնվող Հայրապետյանին նամակով հրավիրեց «Ռոսնեֆտ»՝ «Ռոսնեֆտի» դուստր–ձեռնարկություններից մեկը գլխավորելու բարի կամքով և նույն Մեդվեդևի հետ հանգիստ ընդունեց այն փաստը, որ Հայրապետյանն անմիջապես օդակայանից տեղափոխվեց «Մատրոսկայա տիշինա»՝ մեղադրվելով «Բաշնեֆտի» գործարքում փող լվալու մեջ: Թե՞ Հայրապետյանի բախտը պարզապես չբերեց այն բանում, որ Խոդորկովկսի չէր, որ արժանանար Արևմուտքի շենշող ուշադրությանը: Եվ մեղադրվեց մի բանում, որին, ի դեպ, ինքն էր դեմ եղել: Հայր ու որդի Ռահիմովների ցուցմունքը հայտնի է. գործարքից առաջ կրտսեր Ռահիմովին Ուֆայի հիվանդանոցում այցելած Հայրապետյանը մի՛ քանի անգամ է խնդրել` չգնալ գործարքի, ինչին հակադարձել են, թե չեն կարող Մեդվեդևին ու Սեչինին դեմ գնալ…
Այնպես որ չեմ պնդում, թե այս պատմության մեջ ամեն բան հայտնի է, նախարարը՝ մեղավոր, բայց որ ազատ աշխարհի ողբը ծիծաղելի է, հաստատ է, որովհետև Ռուսաստանում լիբերալներն անցան Ելցինի հետ միասին, որն, ի դեպ, նույնպես սրբերից չէր…
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
3
Трамп-младший посетит Армению: «Паст»
4
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
5
Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть



