Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ամենամեծ ցանկության դեպքում էլ Կարեն Կարապետյանը չի կարող քանդել վաշխառուական համակարգը

ИНТЕРВЬЮ
Past.am-ի  հյուրն է մշակութաբան Վարդան Ջալոյանը:
 
– Պարոն Ջալոյան, ինչ կատարվում է այսօր երկրում, Ձեզ հույս ներշնչո՞ւմ է, որ կառողջանա մեր պետական համակարգը:
 
– Այն, ինչ փորձում է անել կառավարությունը, ենթարկվում է լուրջ քննադատության իր մակերեսային բնույթի պատճառով: Եվ եղած միջոցառումներն ու նախաձեռնություններն ավելի հաճախ վրդովմունք են առաջացնում, քան ընդունվում են:
 
Օրինակ, ես չեմ կարծում, որ մեր երկրում կարող են լինել լուրջ փոփոխություններ` հենվելով հենց Տիգրան Ջրբաշյանի վերլուծությունների վրա, ով Հայաստանի լավագույն ինտելեկտուալներից է, նաև փայլուն տնտեսագետ է: Ես շատ ճիշտ եմ գնահատում նրա վերլուծությունը Կարեն Կարապետյանի քաղաքականության մասին: Եզրակացությունն արվում է` ելնելով Հայաստանի տնտեսական–ֆինանսական առկա վիճակից:
 
Բանն այն է, որ մեր երկրի տնտեսական և ֆինանսական խաղացողները չեն փոխելու իրենց վարքի կանոնները: Իսկ այդ կանոններն ամփոփված են ստեղծված վաշխառուական համակարգի մեջ: Հիշո՞ւմ եք, թե 1995 թվականին ինչ իրավիճակ էր երկրում. բոլորը վաշխառությամբ էին զբաղվում. տոկոսով փող էին տալիս իրար, փող էին վերցնում: Այսօր ևս իրավիճակն այդպիսին է. արտադրություն չկա երկրում, միայն վարկեր ենք վերցնում ու տոկոսով փող ենք տալիս–փող ենք առնում: Մեկ արտահայտությամբ մեր ունեցածը հետևյալն է` զրոյական տնտեսություն ու վարկային–բուրգային համակարգ:
 
Իսկ այս համակարգը քանդելու համար հարկավոր են խիստ ռադիկալ քայլեր: Եվ քանի որ իշխանության մեջ գտնվողները ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ հենց վաշխառուներ, որոնց եկամուտը գալիս է վաշխառությունից, ոչ մի մտադրություն էլ չեն ունենա փոխվելու:
 
– Իսկ նրանք վաշխառու են միայն իրենց գործունեությա՞մբ, թե վաշխառու են նաև հոգեբանորեն:
 
– Վաշխառությունը ընդհանրապես կապված է ոչ արտադրական գործունեության հետ: Արտադրական գործունեությունը պահանջում է տաղանդ: Քանի որ մեր քաղաքական ղեկավարությունն անտաղանդ է, միայն տոկոսով փող են տալիս: Եթե նրանց գլխում ինչ–որ իդեաներ լինեն, այլ հարց է: Բայց վաշխառուն ընդհանրապես իդեա չունի, եթե նայենք փիլիսոփայական տեսակետից:
 
– Իսկ նոր վարչապետն ու կառավարությունն ինչ–որ բաներ են փորձում անել, դա հուսադրող չէ՞:
 
– Ես նորից հղում անեմ Տիգրան Ջրբաշյանին: Բանն այն է, թե արդյո՞ք Կարեն Կարապետյանը գալիս է արտադրական ոլորտից: Բոլորս էլ գիտենք, որ Գազպրոմի գործունեությունը հիմնականում եղել է վաշխառուական: Եվ շատ շատերը թերագնահատում են Կարեն Կարապետյանին թեկուզ հենց այս պատճառով:
Ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե Կարեն Կարապետյանի մեջ է, այլ քաղաքական գործիչների: Եթե քաղաքական գործիչները վաշխառուներ են և ոչ արտադրության մարդիկ, կցանկանան մնալ իշխանության մեջ նաև ընտրություններից հետո: Դրա համար էլ չկա փոփոխությունների հնարավորություն:
 
2007 թվականին վաշխառուներին կամ այսպես ասեմ` վարկեր տվողներին փրկեցին Կենտրոնական բանկի ռեզերվների հաշվին, ավտոմեքենաների ապահովագրության հաշվին, կուտակային կենսաթոշակային հիմնադրամ ստեղծելու հաշվին: Իսկ հիմա` այսօ՞ր ինչ պետք է հնարեն, որպեսզի փրկեն նրանց: Կա և հակադարձ հարցը` իսկ մի՞թե պետք է փրկել: Օրինակ, Իսպանիայում, երբ տեսան, որ վաշխառուական համակարգը ժողովրդին ուտում է, պարզապես փոխեցին այն: Մեր երկրում էլ է նույնը` վաշխառուական համակարգը ստիպում է մարդկանց զանգվածաբար արտագաղթել, բռնել օտար երկրների ճանապարհը:
 
– Նշանակում է բարեփոխումների վերաբերյալ այս խոսակցությունները խաբկա՞նք են իրականում:
 
– Որ իրենք միլիարդներ ունեն, այդ միլիարդներն իրենց համար խաբկանք չեն: Բանն այն է, որ մենք քաղաքական համակարգի վրա ճնշման շատ քիչ գործիքներ ունենք: Դրանք նվազագույնի են հասնում: Եթե գործիքները չկան, կամ այդքան քիչ են, ապա Կարեն Կարապետյանը ևս ամենամեծ ցանկության դեպքում չի կարող փոխել համակարգը:
 
– Ի՞նչ ճանապարհ է մնում. ճանապարհը հեղափոխությո՞ւնն է:
 
– Իհարկե, ոչ: Որովհետև հեղափոխությունը վրդովմունք է, ոչ թե հարցի լուծում:
 
– Իսկ լուծո՞ւմը որն է:
 
– Լուծումը պետք է լինի քաղաքական: Իսկ քաղաքական փոփոխությունը լինում է այն դեպքում, եթե ունես ճնշման քաղաքական լծակներ: Ինչպես ասացի, հիմա Հայաստանում այդ լծակները քիչ են: Այդ է պատճառը, որ մարդիկ տեռոր են անում: Իսկ դա հուսահատության արտահայտություն է ընդամենը, որը ոչ մի արդյունք չի տալիս: Մենք արդեն դա տեսել ենք:
 
Չգիտեմ հիմա: Եթե ես հանճար լինեի, գուցե կհնարեի քաղաքական ճնշման նման լծակներ: Իսկ հեղափոխությունը միշտ էլ տեռորիզմ է. այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Խնդիրն էլ հենց այդ է, թե ինչ հնարել, ինչպես հնարել որպեսզի կառավարող վաշխառուների ու ֆինանսիստների վրա ինչ–որ ձևով բանեցվի քաղաքական ճնշում: Կարող եմ պարզապես առաջարկել իսպանական տարբերակը, երբ մարդիկ ուղղակի ասացին` մենք ձեր վարկերը չենք վերադարձնի:
 
Գոհար Սարդարյան
 
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»