Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ
ОБЩЕСТВОԵրևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարությամբ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանի գլխավորությամբ այցելել էին ԼՂՀ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկա տվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, իսկ հաջորդ օրը՝ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի հետ: Դավթաշեն վարչական շրջանի կողմից երկու քաղաքներին էլ տրամադրվել է հագուստ և սնունդ: Հյուրերն այցելել են նաև Մարտակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին, ինչպես նաև ծաղիկներ խոնհարել Դավթաշենի «Սասունցի Դավիթ» ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարին: Դավթաշենցիները եղել են նաև զորամասերից մեկո ւմ, ուր բանակայիններին փոխանցվել են անհրաժեշտ պարագաներ:



