Տառապո՞ւմ եք բերանի տհաճ հոտից
ЛАЙФԲազմաթիվ հետազոտությունների արդյունքում Իսրայելի գիտնականները բացահայտել են, որ բերանի տհաճ հոտի դեմ կարելի է պայքարել սուրճի օգնությամբ:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, նրանք բացահայտել են, որ ցանկացած տեսակի սուրճի հոտը նվազեցնում է բակտերիաների կողմից թքի մեջ արտադրվող գազերի քանակը, որոնք ունեն տհաճ հոտ: Դա նաև տալիս մտածելու տեղիք է տալիս, որ հետագայում սուրճը կարելի է կիրառել որպես բերանի խոռոչի ախտահանիչ միջոց։
Այս ամենին հակառակ, Իսրայելցի մեկ այլ գիտնական հավաստիացնում է, որ եփած սուրճը, հակառակը, առաջացնում է բերանի տհաճ հոտ: Ավելի վատ արդյունք է ստացվում նրանից, որ սուրճին ավելացնում են նաև կաթ, որն ակտիվ ֆերմենտային խմորման է ենթարկվում: Ներկայումս գիտնականները փորձում են սուրճից առանձնացնել ակտիվ նյութերը, որոնք կնվազեցնեն բերանի տհաճ հոտը:
Անի Գևորգյան




