Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո ջուր խմեք
ФОТОԱռավոտյան արթնանալուց անմիջապես հետո ջուր խմելը ճապոնացիների համար դարձել է սովորություն։ Այս միջոցը կարող է թեթևացնել մի շարք հիվանդություններ։
Past.am-ը ներկայացնում է պատճառներ, թե ինչու պետք է առավոտյան արթնանալուց անմիջապես հետո ջուր խմեք:

Հետազոտություններով հաստատված է, որ առավոտյան ջուր խմելու միջոցով կարելի է ազատվել գլխացավից, տարբեր ցավերից, սրտի խնդիրներից, ասթմայից, երիկամների խնդիրներից, գաստրիտից, մենինգիտից և այլն։ Այն նաև օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը և նիհարեցնում է։
Ահա, թե ինչ պետք է անել ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո․ խմել 3 բաժակ ջուր՝ 600մլ, և հաջորդ 45 րոպեներին ոչինչ չուտել։
Անհրաժեշտ է հիշել նաև, որ ճաշից հետո հաջորդ 2 ժամերին չպետք է ոչինչ ուտել և խմել։
Ջուր խմելը սովորություն դարձնելու համար անհրաժեշտ է սկսել 1 բաժակից, ապա այն հասցնել 3 բաժակի։ Այս միջոցը կբարելավի ընդհանուր առողջությունը և էներգիա կհաղորդի։
Ջրային բուժմամբ կարելի է ազատվել գաստրիտից 10 օրում, արյան բարձր ճնշման ու շաքարախտի դեպքում ջրային բուժումը կտևի 30 օր։
Սակայն եթե տառապում եք արթրիտով, ապա ջրային պրոցեդուրան պետք է կատարել 3 օր, ապա 1 շաբաթ դադար տալ և նորից կրկնել։
Ամեն առավոտ ջուր խմելու դեպքում կսկսեք առավել հաճախ զուգարան գնալ։ Սրանից բացի այն ոչ մի այլ կողմնակի ազդեցություն չի ունենում։
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»



