Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Եթե մեկին գումարած մեկը տա ոչ թե երկու, այլ հինգ կամ վեց, դա էլ կլինի ոչստանդարտը

ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը
 
 
– Պարոն Սաֆարյան, ինչպիսի՞ն է այսօր աշխարհը, եթե համառոտ, մի քանի նախադասությամբ ներկայացնեք:
 
– Աշխարհը շատ փոթորկոտ, քաոսային, անկանխատեսելի իրադարձություններով լի է այսօր: Եվ այս իրողությունը ցանկացած երկրից պահանջում է բավականին մեծ զգոնություն, չափազանց ճշգրիտ կանխատեսում և չափազանց էֆեկտիվ ու արագ արձագանքում: Ցավոք սրտի, Հայաստանը դեռևս չի կարող համարվել այն պետությունը, որը պատրաստ է փոթորկվող այս աշխարհում արագորեն կողմնորոշվել, խուսանավել ու արձագանքել դրական ու բացասական փոփոխություններին:
 
– Իսկ մեզ ուղղված հիմնական մարտահրավերները որո՞նք են:
 
– Բոլոր մարտահրավերները, որոնք կլինեն ծնվող թե՛ արտաքին կամ թե՛ ներքին միջավայրերում, ուղղակիորեն առնչվում են կառավարման մեր համակարգի որակին: Այս առումով մեզ համար առաջնային մարտահրավերը թերևս բանիմաց, պրոֆեսիոնալ կառավարիչներ ունենալն է: Այնպիսի համակարգ ապահովելն է, որի բոլոր մասնիկները սինխրոն գործեն և շատ արագ գործեն: Այնպես որ, մեր առջև դրված է ներքին վերակազմավորման լուրջ հրամայականը, որովհետև այսօրվա մեր ունեցածը կոշտ մի համակարգ է, որը ճռճռալով է տեղից շարժվում և որի թափանիվները շատ դանդաղ են պտտվում: Հայաստանի թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ իր ներքին միջավայրի բարելավումը, ուր մարդը ազատ է բոլոր տեսակի սպառնալիքներից ու վտանգներից, լինեն դրանք աղքատություն, թե իրավունքի իրացման հետ կապված հարցեր: Իհարկե, այս ամենին պետք է ավելացնենք նաև էֆեկտիվ կառավարող դասը, որը ղեկը ճիշտ է պտտում:
 
– Մեր երկրում կառավարություն փոխվեց, համենայն դեպս նոր վարչապետ ունենք: Ի՞նչ եք կարծում` այդ ամենը արվո՞ւմ է, կամ դրանց հիմքերը դրվո՞ւմ են:
 
– Երևում է, որ վարչապետը գիտակցում է, որ ինքը պետք է աշխատի, պետք է գործ անի: Բայց չի երևում, թե ինչ պետք է անի: Մենք տեսնում ենք համակարգի օպտիմալ գործարկությանն ուղղված ինչ–որ քայլեր, տեսնում ենք, որ վարչապետն ու իր թիմն ամեն օր ինչ–որ ուղերձներ են ուզում տարածել այս կամ այն խնդրի հետ կապված: Բայց կառավարության ծրագիրը կարդալուց հետո, անկեղծ ասած, դեռևս չեմ հասկանում, թե այս փոթորկոտ աշխարհում Հայաստանի տեղի ու դերի վերասահմանման ուղղությամբ ի՞նչ է պատրաստվում անել այս կառավարությունը: Անգամ` գլոբալ մակարդակում, ուր կա ազգերի միջև դերերի, ֆունկցիաների բաժանում: Կոպիտ ասած` աշխատանքի բաժանում: Ինչո՞վ ենք մենք սարեր շուռ տալու, ինչպես որ վարչապետն է ասում, թե իրեն ծրագիր է պետք աշխարհը շուռ տալու համար: Ո՞րն է ճեղքում ապահովող մեր ֆունկցիան, որը համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ մեզ համար տեղ է հատկացնելու:
 
– Ինքնաբերաբա՞ր է ստացվելու, որպեսզի մենք մեր աշխատանքը գտնենք համաշխարհային շուկայում, թե դրան կնպաստի նաև համահայկական բնույթի այն Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, որը, վարչապետի ասելով, ստեղծվելու է ՀՀ կառավարությանը կից:
 
– Եթե մեր կառավարությունն ապացուցի, որ ինքն օգտվում է գիտելիքից, որ օգտվում է արդեն իսկ ստեղծված ու գործող հետազոտական կենտրոններից, ես կհավատամ, որ նոր կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը կա: Ի վերջո, պետությունն ինքը հետազոտությունների մի շարք կենտրոններ ունի, որոնցից հանրությունն անգամ քիչ է տեղյակ: Էլ չեմ ասում, որ կան նաև մասնավոր ինստիտուտներ ու հետազոտական կենտրոններ, որոնք տարիներ շարունակ գործում են Հայաստանում: Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչ են ուզում ստանալ, որ չեն ստացել այս ինստիտուտներից, ինչ են պատվիրել վերջիններիս, որ մի հատ էլ ճռճռան անունով համահայկական նոր ռազմավարական կենտրոնի գաղափար են դնում: Գիտեք` շատ հաճախ այն տպավորությունն ես ստանում, որ Հայաստանում ձևն ամեն ինչ է, իսկ բովանդակությունը` ոչինչ:
 
– Վարչապետն ասում է, որ այսօր Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, նաև դրսի աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար հարկավոր են ոչ ստանդարտ քայլեր, ոչ ստանդարտ գործիքակազմ: Դուք մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե որոնք են այդ ոչստանդարտները:
 
– Ես համաձայն եմ վարչապետի կարծիքին: Այո, գոնե սկզբնական շրջանում այդպես պետք է վարվենք. սովորական քայլերով ու մոտեցումներով ոչնչի չենք հասնի: Նորից անդրադառնամ աշխարհի ներկա վիճակին` որպես ֆիզիկայից քաջատեղյակ մարդ, ասեմ, որ մենք ապրում ենք ոչ գծային ժամանակներում, որտեղ փոքր պատճառը կարող է մեծ հետևանքներ ունենալ, փոքր քայլը մեծ հաջողության բերել: Ոչ ստանդարտ քայլերն իմ պատկերացմամբ այն քայլերն են, որոց դեպքում փոքր ռեսուրսներով մեծ արդյունքների ես հասնում: Իսկ այս դեպքում պետք է համակարգի մեջ կոոպերացիայի տարրերը շատացվեն, որպեսզի այդ տարրերն իրար ուժեղացնեն, երբ մեկին գումարած մեկը ոչ թե երկուս կտա, այլ կտա հինգ, կտա վեց:
 
Երբ վերևում ասացի, որ մենք ներքին վերակազմակերպման խնդիր ունենք, դա նկատի ունեի, որ այս ոչ գծային աշխարհում մենք ինքներս էլ պետք է լինենք ոչ գծային: Որովհետև մենք փոքրաթիվ ենք, մենք չունենք մեծ ռեսուրսներ, բայց մենք ունենք շատ առավելություններ, որոնց օգտագործման դեպքում մեր համեստ ռեսուրսները կարող են շատ մեծ արդյունք ապահովել: Ինձ համար ոչստանդարտը դա է:
 
Գոհար Սարդարյան
 
 
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»