Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները թռիչքներ են սկսել ձմեռային պայմաններում
ОБЩЕСТВОՀայաստանում տեղակայված Էրեբունի ռուսական ռազմական ավիաբազայում ՄիԳ-29 կործանիչների օդաչուները թռիչքների են սկսել այն բանից հետո, երբ ավիատեխնիկան բերվել Է շահագործման ձմեռային պայմանների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, թռիչքներին նախորդած մեկ ամսվա ընթացքում զորամիավորումում թռիչքային անձնակազմի ու ավիացիոն տեխնիկայի նախապատրաստման աշխատանքներ են կատարվել: Որակյալ ինժեներատեխնիկական անձնակազմը անհրաժեշտ աշխատանքներ Է իրականացրել ինքնաթիռները բարձլեռնային տեղանքի «Էքստրեմալ» ձմեռային պայմաններում շահագործման ռեժիմի փոխադրելու ուղղությամբ:
Ինչպես նշվում Է, օդաչուները մեկ ամսվա ընթացքում կկատարեն օրվա ցերեկային ժամերին օդանավավարման սկզբնական տարրերը, ինչպես նաեւ եղանակի հետախուզման թռիչքներ, կփորձարկեն ինքնաթիռների վայրԷջքն ու վերթիռը լեռնային տեղանքում:



