Կլուծարվի «Էկոնոմիկա» ամսագիրը
ОБЩЕСТВОԿառավարությունը որոշել է լուծարել «Էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերությունը: Հարցը կքննարկվի այսօր կայանալիք կառավարության նիստի ընթացքում:
«էկոնոմիկա հանդես» ՓԲԸ–ն լուծարելու մասին որոշումը ընդունվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով: Նախագծում որպես ընկերության լուծարման անհրաժեշտություն է նշվում այն, որ դրա ընդունման դեպքում կնվազեն պետական բյուջեի ծախսերը: Իսկ դրանից հետո էլ ընկերության կողմից իրականացվող գործառույթները կիրականացվեն ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջոցով:
Ամսագրի հիմնական նպատակը Հայաստանում իրականացվող ֆինանսատնտեսական քաղաքականության լուսաբանումն ու դրա թափանցիկության ապահովումը, տնտեսական դաշտում առկա հիմնախնդիրների բացահայտումն ու դրանց լուծման ուղիների ուրվագծումն էր։
«Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ–ն գործառույթներն իրականացնում էր 12 հաստիքային միավորների միջոցով: Իր գործունեության իրականացման համար ընկերությունը պետբյուջեից յուրաքանչյուր տարի ստացել է 99 միլիոն 312 հազար դրամ: Աշխատավարձը կազմում է այս գումարի 46,5%–ը, իսկ այլ ծախսերը` 53,5%–ը: Հանդեսը հրատարակվում է 1999 թ–ից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
4
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении
5
Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид?



