Սադիք Խանը Լոնդոն Է հրավիրել Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ-ից հեռանալ ցանկացողներին
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը բաց Է ամերիկացի այն տաղանդավոր մարդկանց համար, ովքեր ցանկանում են մեկնել երկրից նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնլ Է Evening Standard թերթը:
«Ինչպես ինձ ասացին, միլիոնավոր մարդիկ են օգտվել Google-ի որոնիչից երեքշաբթի օրը կայացած ընտրություններից հետո. մենք գիտենք, որ միլիոնավոր մարդիկ են ամեն օր օգտվում դրանից: Ես լսել եմ, որ ամենահաճախակի հարցումներից մեկը եղել Է «ինչպես արտագաղթել»-ը: Եթե ԱՄՆ-ում բնակվող տաղանդավոր մարդիկ ցանկանան ժամանել Լոնդոն, իմ ուղերձը սա Է՝ Լոնդոնը բաց Է»,- ասել Է քաղաքագլուխը, որը ելույթ Է ունեցել Google-ի գործադիր տնօրեն Սունդար Փիչայիի հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



