Քլինթոնը խոստովանել Է, որ նախագահական ընտրություններից հետո չԷր ցանկանում դուրս գալ տնից
МЕЖДУНАРОДНОЕԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը նոյեմբերի 16-ին խոստովանել Է, որ նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից հետո ինքն այնպիսի վիճակում Էր, որ նույնիսկ չԷր ցանկանում դուրս գալ տնից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս խոսքերով Է նա սկսել ելույթը Վաշինգտոնում երեխաների պաշտպանությանը նվիրված խորհրդաժողովում:
«Անցյալ շաբաթ եղել են պահեր, երբ այն ամենն, ինչ ցանկանում Էի, բազմոցին գունդուկուչ գալն Էր՝ լավ գրքով կամ մեր շների հետ եւ այլեւս դուրս տնից չգալը,- ասել Է նա՝ դիմելով ունկնդիրներին:- Այսօր իմ ժամանումն այստեղ ինձ հեշտ չտրվեց»:
Նախագահական ընտրություններում պարտության հրապարակային ընդունումից հետո Քլինթոնն առաջին անգամ Է հայտնվել մամուլի մասնակցությամբ անցկացված միջոցառմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



