ՄԱԿ-ի մարդու իրավունքներով գլխավոր հանձնակատարը կոչ է արել պաշտպանել Միջազգային քրեական դատարանը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի մարդու իրավունքներով գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը միջազգային համայնքին կոչ է արել պաշտպանել Միջազգային քրեական դատարանը, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Սեւ մայրցամաքի երեք պետություններ՝ Հարավային Աֆրիկան, Բուրունդին ու Գամբիան, հայտարարել են ՄՔԴ-ին իրենց անդամակցությունից հրաժարվելու մտադրության մասին։ Ալ-Հուսեյնի խոսքով, դա հարված է հանցագործությունների զոհերին, որոնք կարող էին պաշտպանություն գտնել ՄԻջազգային քրեական դատարանում։ Նրա կարծիքով ՄՔԴ-ից դուրս գալով՝ այդ երկրների առաջնորդները փորձում են իրենց պաշտպանել արդարադատությունից։ Նա միջազգային համայնքին կոչ է արել դիմադրել այդ համաշխարհային միտումին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղարկել նամակ, որում հայտնում են ՄՔԴ հիմնարար փաստթղթից՝ Հռոմեական ստատուտից Ռուսաստանի դուրս գալու մասին։ Ռուսաստանը Հռոմեական ստատուտը ստորագրել էր 2000-ին, սակայն չէր վավերացրել այն։



