Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Բուլղարիան հուսահատեցրել է Ազատ աշխարհին

МЕЖДУНАРОДНОЕ
Մոլդովայի ընտրություններին զուգահեռ` անցած կիրակի Բուլղարիայում ևս նախագահական ընտրություններ տեղի ունեցան, որում վստահ հաղթանակ գրանցեց սոցիալիստ գեներալ Ռումեն Ռադևը: Միջազգային մեդիան, քաղաքական էլիտան ու փորձագետները, հատկապես ամերիկյան և մոլդովական ընտրությունների համատեքստում, այս փաստը ևս իբրև Եվրոպայի պարտություն և Ռուսաստանի հաղթանակ դիտարկեցին, որովհետև Ռադևն այս շրջանակներում նախ և առաջ պրոռուսական գործիչ է համարվում:
 
Փորձագետներին ամենաշատը մտահոգում է այն հանգամանքը, որ թեպետ էքս–նախագահ և թեկնածու Ռոսեն Պլեվնելիևը փորձեց ամեն բան անել բուլղարական Թրամփի հաղթանակը կասեցնելու համար, սեփական ժողովրդի առջև հստակ հայտարարելով, որ Ռուսաստանն իր մարդկանց միջոցով կամենում է թուլացնել Եվրոպան` նրան կախվածության մեջ դնելով, այդուհանդերձ, ժողովուրդն ընտրեց դարչնագույն գեներալին: Ստացվում է` ճիշտ նույն պատճառով, որով ամերիկյան ու մոլդովական հանրություններն էին առաջնորդվել քվեարկելիս. աղքատություն, կոռուպցիա, գործազրկություն, հիասթափություն պետության հիմքում դրված եթե ոչ արժեքներից, գոնե դրանք կյանքի կոչող քաղաքական էլիտայից, այսպես կոչված` ստատուս–քվոն ջարդելու շատ մեծ ցանկություն և այլն: Համարյա` դեժավյու:
Եվրոպական տխուր տրամադրությունների առաջին արտահայտողը ԵՄ անդամ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն էր, որը խոր ափսոսանք հայտնեց միաժամանակ երկու երկրներում անցկացված ընտրությունների առիթով և եզրակացրեց, թե այդպիսով` հիշյալ երկրներում որդեգրված եվրոպական կուրսը հետաձգվում է: Չէր ուշացել նաև մյուս քաղաքական էլիտաների տագնապալից արձագանքը` Ռումինիայի և նրա հարևանությամբ ապրող Հունգարիայի, Սերբիայի, Չեխիայի, Սլովակիայի հետագա ճակատագրերի առնչությամբ, որոնք այսկերպ ավելի շատ են ռուսական կապկանում հայտնվում…
 
Ուղղակի բացահայտ դեպրեսիվ տրամադրություն էր իշխում Ուկրաինայում: Այստեղ բոլորն էին հիշում, որ Մոլդովայի Դոդոնն անթաքույց հայտարարել էր, թե Ղրիմը պատմականորեն ռուսական տարածք է, իսկ բուլղարական գեներալն էլ նույնիսկ Ցար Բորիսին էր մեջտեղ բերել, որն անգամ ֆաշիստական Գերմանիային չընդդիմանալով, միևնույն է, եղբայրական Ռուսաստանի հակառակորդը չէր դարձել: Այլ կերպ ասած` շատ պարզ ասվել էր, թե Բուլղարիայում հակառուսական տրամադրությունները պարզապես սարքովի են:
 
Ի տարբերություն վերոնշյալ և հատկապես Արևմտյան Եվրոպայի երկրների` բալթյան երկրներն այս անգամ դիվանագիտորեն քաղաքավարի էին: Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, օրինակ, շնորհավորեց միաժամանակ երկու երկրների նորընտիր նախագահներին` ՆԱՏՕ–ի և ԵՄ շրջանակներում առավել սերտ համագործակցության ակնկալիքներով և կոչով: Իսկ այդ երկրի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը հայտարարեց, թե առայժմ իր երկիրը Մոլդովայում և Բուլղարիայում պրոռուսական ուժերի հաղթանակն իբրև աշխարհակործան սպառնալիք չի դիտարկում: Միաժամանակ ակնարկեց, որ եթե ինչ–որ բան չփոխվի եվրոպական քաղաքականության հիմքում, եթե իշխանության ու ժողովրդների միջև խզումը շարունակվի, առաջիկայում բոլորին ավելի շատ նման սյուրպրիզներ են սպասվում:
 
Ցավոք, հատկապես Արևմտյան Եվրոպայում և գոնե հրապարակավ` այս գիտակցումը ոչ մի կերպ առաջին պլանում չի հայտնվում, ու թեպետ ավելի շատ Ուկրաինայում են այդ մասին բացահայտ խոսում, այնպիսի տպավորություն է` հանրություններն իրենք են մեղադրվում դավաճանության, ՆԱՏՕ–ի, Եվրամիության թիկունքին հարված հասցնելու մեջ: Ավստրիայից մինչև Ֆրանսիա` ամենուրեք խոսվում է սոսկ Սովետական միության կործանումից հետո ստեղծված Ազատ աշխարհի ու նրա արժեքների դավադիր երերման մասին, և պատճառների ու հետևանքների այնպիսի շփոթ է ստեղծվել, որ սատանան էլ այդ թնջուկից գլուխ չի հանի:
 
Ռուսներն, իհարկե, հրեշտակ չեն և պատմության ընթացքում երբեք այդպիսին չեն եղել նախ և առաջ Հայաստանի առումով, բայց այդ երկրի այսօրինակ դեմոնիզացումը, սեփական հասարակություններին նույնիսկ ոչ թե հակապուտինյան, այլ հակառուսական ահուսարսափով կերակրելը, ժողովրդավար երկրներին դեմոկրատական ընտրություններ կազմակերպելու համար ասես` մեղադրելը, սեփական սխալները բացարձակապես չնկատելն էլ, խոստովանենք, աղանդավորություն է հիշեցնում…
 
Գոհար Սիմոնյանը
 
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай