Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Համայնքը պետք է ունենա սեփական եկամուտ, միայն բյուջեի հաշվին գյուղդ չես զարգացնի. Կողբի գյուղապետ

ИНТЕРВЬЮ
Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել էր Տավուշի մարզի համայնքապետերի հետ և պահանջել ներկայացնել համայնքների զարգացման ծրագրեր: Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը միակն էր, ով արդեն պատրաստի ծրագրերով էր ներկայացել հանդիպման: Նրա առաջարկած 4 ծրագրերին վարչապետը հավանություն տվեց, իսկ մեկի վերաբերյալ նույնիսկ ասաց` զիլ է: Թե ինչ ծրագրեր էր ներկայացրել Կողբի համայնքապետը, Past.am-ը փորձեց պարզել հենց նրանից:
 
– Արսեն, Դուք միակն էիք, որ պատրաստի ծրագրերով էիք ներկայացել հանդիպմանը: Նախօրոք տեղյա՞կ էիք, թե վարչապետն ինչ է ասելու:
 
– Միակը չէի: Արդեն գիտեինք, որ վարչապետը բիզնես մտածելակերպ ունի: Եվ դա ճիշտ մոտեցում է: Համայնքը պետք է ունենա իր սեփական եկամուտը: Պետության կողմից տրվող դոտացիաներն ընդամենը ենթակառուցվածքները պահպանելու, աշխատավարձ տալու համար են: Բայց եթե ցանկանում ես, որ համայնքը զարգանա, որ արտագաղթը կանխվի, մարդիկ աշխատատեղ ունենան, պետք է ստեղծես սեփական եկամուտ: Այսօրվա համայնքի ղեկավարների նպատակը միայն մշակույթի տան տանիք փոխելը, փողոցները լուսավորելը կամ ճանապարհը սարքելը չպետք է լինի: Եթե ունենանք ասֆալտապատ ճանապարհ, բայց դրա չորս կողմում ապրող մարդիկ սոված և գործազուրկ լինեն, ինչի՞ նման կլինի: Հենց այդ մոտեցումով էլ կազմել ենք մեր ծրագրերը:
 
– Խնդրում եմ հակիրճ ներկայացրեք դրանք:
 
– Առաջինը վերաբերում է էկոտուրիզմին և էթնոտուրիզմին: Ի դեպ, էթնոտուրիզմ ասածը վարչապետին շատ հետաքրքրեց: Դա լուրջ ծրագիր է, որը պատրաստել ենք մեր ազգագրագետների հետ մասին: Էթնոտուրիզմը ներկայացնում է մեր մշակույթը, սովորույթները, ավանդույթները: Օրինակ, ինչպես են հայերը տոնել Բարեկենդանը` ինչ են դրել սեղանին, ինչ տարազներ են կրել, ինչ երգ–երաժշտություն է հնչել: Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ են հյուրատներ, հատուկ տարածքներ: Պետք է զարգացնել անասնապահությունը, գյուղատնտեսությունը: Տուրիստը գալիս է, իր ձեռքով կաթ է կթում, պանիր է սարքում, մնում է հյուրատանը: Բացի այդ, Կողբն աշխարհագրական լավ դիրք ունի, շատ են անտառները, կան պատմամշակութային գեղեցիկ վայրեր` եկեղեցիներ, վանքեր: Այս ամենը տուրիզմի հրաշալի նախադրյալ է: Վարչապետը հավանություն տվեց ծրագրին: Ամենայն հավանականությամբ, եկող շաբաթ կհանդիպենք և առավել մանրամասն կքննարկենք:
 
Երկրորդ ծրագրով նախատեսվում է Կողբում ստեղծել թվային ստուդիա: Կողբն ունի ինտելեկտուալ լուրջ ռեսուրս: Հայաստանում երրորդ Թումո կենտրոնը Կողբում է կառուցվում: Թվային ստուդիան բաղկացած է լինելու մի քանի բաժնից: Ցանկանում ենք ստեղծել աուդիո գրքեր: Սա հիմնականում սոցիալական խնդիր է լուծում: Այսօրվա երիտասարդները շատ են հեռացել գիրք կարդալուց, իսկ այս դեպքում նրանք կարող են հեռախոսով կամ համակարգչով լսել, օրինակ, «Վարդանանքը»: Մնացածը բիզնես ծրագիր է` եռաչափ մոդելավորում, ֆոտոգրաֆիկա, դիզայներական գրաֆիկա: Ընդ որում, ծրագիրը կգործի ոչ միայն ներքին, այլև արտաքին շուկայի համար: Ծրագրի պատվերներ իրականացնողները կլինեն համայնքի կամ տարածաշրջանի երիտասարդները: Եթե սա կյանքի կոչենք, կկարողանանք կանխել սահմանամերձ գոտուց երիտասարդների արտագաղթը: Վարչապետին ներկայացրել էի անհրաժեշտ սարքավորումների գումարը` մոտ 80000 դոլար, իսկ ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 200000 դոլար: Սակայն մեկ տարուց ծրագիրն ինքն իրեն կֆինանսավորի: Իսկ ևս երեք տարի հետո ներդրված գումարները հետ կգան:
 
Երրորդ ծրագիրը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին: Ես առաջարկեցի մեր տարածքում աճեցնել ոչ ավանդական մշակաբույսեր, մասնավորապես` սոյա: Հայաստանում սոյա չի արտադրվում, բայց տասնյակ հազարավոր տոննաներով ներմուծվում է: Այս մշակաբույսն օգտագործվում է անասնակերի, երշիկի արտադրության մեջ: Իսկ հիմա հնդկական մի ընկերություն ցանկանում է Հայաստանում հիմնել բիոդիզելի արտադրություն, որի հիմնական բաղադրիչը սոյան է: Մեր բնակլիմայական պայմանները լիովին բավարարում են սոյա մշակելու համար: Խնդիրն այն է, որ սոյան աճում և հողից վերև է բարձրանում ընդամենը 7 սմ: Այն հավաքելու համար անհրաժեշտ է հատուկ կոմբայն: Ես վարչապետից խնդրեցի տրամադրել այն: Կ. Կարապետյանն ասաց` ծրագիրը ներկայացրու, խնդիր չկա:
 
Չորրորդ ծրագիրն առնչվում է մեր երկրորդ գոտու հողերին: Այստեղ կա եզակի հանքաքար` ցեոլիտ: Մեր մասնագետների ուսումնասիրությունների համաձայն` ունենք ցեոլիտի մոտ 8 մլն խմ պաշար: Այս հանքաքարն օգտագործվում է սննդի մեջ, օգտագործվում է որպես ֆիլտր, անասնակեր, բուժանյութ, որպես մաքրող միջոց` քիմիայի մեջ: Մենք ծրագիր չենք կազմել: Դա լուրջ հարց է և կառավարությունն ինքը պետք է մշակի այն: Ես վարչապետին հավաստիացրի, որ ծրագիրը կարող է լուրջ գումարներ բերել ոչ միայն համայնքի, այլև պետական բյուջե:
Եկող շաբաթ այս ծրագրերն առավել մանրամասն կներկայացնեմ վարչապետին, եթե հաջողվի հանդիպել:
 
Սոնա Ռաֆայելյան
 
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»