Ереван, 29.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ահարոն Ադիբեկյան. «Մենք հոգեբանորեն կոռումպացված ազգ ենք»

ИНТЕРВЬЮ
Կոռուպցիան ամուր արմատներ է գցել մեր երկրի պետական կառավարման համակարգում: Մինչև ո՞ւր են հասնում դրանք: Ինչպե՞ս պայքարել, որպեսզի արդյունքները շոշափելի լինեն: Կամ որքանո՞վ է մեր ազգային նկարագրին հարազատ կաշառք տալն ու կաշառք վերցնելը:
 
Այս հարցերի վերաբերյալ իր դիտարկումներն է անում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Կոռուպցիան, սովորաբար, երկու հիմքով է ի հայտ գալիս: Նախ` դու ունես իրավունք ինչ–որ մի բանի նկատմամբ, և ինչ–որ մեկը դա պետք է բավարարի: Բավարարելու համար պահանջում է հատուկ վերաբերմունք: Ու կաշառք ես տալիս նրան: Այս դեպքում կոռուպցիան գալիս է վերևից:
 
Երկրորդը` դու ինչ–որ բանի իրավունքը չունես, բայց ուզում ես այն ձեռք բերել: Եվ կաշառում ես, որ այդ իրավունքը քեզ տան կամ այդ հնարավորությունից դու օգտվես:
Այսինքն` կոռուպցիոն գործընթացները հանդիպակաց շարժումներ են: Տարբեր պետություններ տարբեր պայքար են վարում այս երևույթի դեմ: Մի տեղ դատի են տալիս վերցնողին, մեկ այլ տեղ` տվողին, թե ինչո՞ւ ես գայթակղել: Մյուսում` երկուսին. դուք մտել եք հանցավոր գործարքի մեջ. մեկը տվել է, մյուսը վերցրել է:
 
Մեզ մոտ որոշ ժամանակ առաջ կոռուպցիան դասվում էր պետության առջև ծառացած երեք լուրջ խնդիրների շարքում: (Այժմ 5–6–րդն է:) Բայց հետաքրքիրն այն էր, որ եթե մարդուն հարցնում էիր` եթե քեզ իշխանություն տան, երկրում ի՞նչ խնդիրներ կլուծես, կոռուպցիան իջնում էր վերջին տեղերը: Այսինքն` երբ մարդը գալիս է իշխանության, նա նաև դիտարկում է իր` կաշառք վերցնելու հնարավորությունը:
Այսինքն` մենք հոգեբանորեն կոռումպացված ազգ ենք: Եվ կոռուպցիայի մեջ շատ բացասական բան չենք տեսնում:
 
Իսկ թե հնարավո՞ր է կոռուպցիան պակասեցնել վարչական մեթոդներով, ըստ սոցիոլոգի, դա նաև կախված է անձից: Ասենք, կան հիմնարկներ, ուր տնօրենը արգելում է տեղակալներին կաշառք վերցնել ու իր հետ կիսվել, արգելում է խստիվ ու հետևում բոլոր անցուդարձին, որպեսզի նման դեպքեր չլինեն:
Կա և հակառակը. տնօրենը խրախուսում է կաշառակերությունը, ու բոլորը դառնում են կոլեկտիվ կաշառակեր:
 
Կա և երրորդ տարբերակը. մարդ կա, որ չունի հնարավորություն, բայց ունի իրավունք կաշառակերության դեմ պայքարելու համար: Բայց նա դեռ անընդունակ է, որպեսզի գնա ու պայքարի իր իրավունքների համար:
 
Եզրակացությունը հետևյալն է` հարկավոր է համալիր մոտեցում կոռուպցիան նվազեցնելու համար: Նախ` պետք է գնահատել կոռուպցիոն ռիսկերը, ապա` սոցիալապես ապահովել կառավարողին, և հետո` սովորեցնել հասարակ քաղաքացուն կարողանալ պայքարել սեփական իրավունքների համար:
 
Նոր վարչապետը, Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ լուրջ խնդիր է դրել, որպեսզի նորմայի բերի կառավարման համակարգն ու բարձրացնի նրա արդյունավետությունը: Բայց եթե նա սոցիալապես չապահովի իր կառավարողներին, ապա նրանք ավելի նուրբ միջոցներ կգտնեն կոռուպցիայի համար: Պարզապես այս դեպքում կոռուպցիան ակնառու չի լինի, այլ ընդամենը` թաքնված:
 
Քանզի պետական ծառայողը պետք է սոցիալապես այնքան ապահով լինի, որպեսզի գիտակցի, որ բռնվելու դեպքում զրկվելու է պաշտոնից, հետևաբար` եկամուտներից: Բայց եթե նա սոցիալապես ապահովված չէ, ու չի կարողանում բավարարել ընտանիքի պահանջները, ապա մտածում է` արժե՞, որ ես ազնիվ ծառայեմ, երբ չեմ կարողանում երեխայիս կարիքները հոգալ:
 
Իսկ այն, որ այսօր պարբերաբար միջին ու ցածր օղակի չինովնիկներ են ձերբակալվում կաշառք վերցնելու համար, ինչ–որ տեղ դրանց կարելի է և համակարգի զոհեր անվանել: Որովհետև դա արվում է նաև այն նպատակով, որպեսզի դաս տրվեն մյուսներին. թե տեսեք, եթե կաշառք վերցնեք, այսպես ենք անելու: Սակայն բանն այն է, որ, օրինակ, Չինաստանում կաշառքի համար մարդուն կախաղան են հանում կամ գնդակահարում են: Սակայն էլի չինովնիկը, անցնելով բոլոր աստիճաններով, դառնում է ղեկավար և չի կարողանում չգայթակղվել: Այս երկրում ամեն տարի տասնյակ պետական ծառայողների են գնդակահարում:
 
Այնպես որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում. բոլոր ուղղություններով է հարկավոր շարժվել այդ երևույթի նվազեցման ուղղությամբ:
 
Գոհար Սարդարյան
 
«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года