Նախընտրական կրքեր Արագածոտնում. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, պարզվում է, չի հաշտվում իր պաշտոնանկության հետ և ուղիներ է որոնում՝ մարզում իր ազդեցությունը վերականգնելու համար: Այդ իսկ պատճառով անում է հնարավորն ու անհնարինը, որպեսզի ՀՀԿ–ն իրեն ու իր եղբորը վստահի մարզում ՀՀԿ–ի համար ձայներ «բերելու» աշխատանքը: Այս օրերին նախկին մարզպետը «ժրաջան» հանդիպումների մեջ է մարզի ակտիվ և գործարար շրջանակների հետ՝ փորձելով առաջիկա ընտրարշավի համար շահել նրանց վստահությունը:
Նախկին մարզպետի ակտիվությունը, հավանաբար, իր հիմքերն ունի: Ժամանակին մարզի համայնքների դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթներում, որպես կանոն, հաղթում էր եղբոր՝ Նաիրի Սահակյանի հիմնադրած ընկերությունը, որի անվան հետ մամուլը բազմաթիվ չարաշահումների դեպքեր է կապել: Եկամտի նման աղբյուրից զրկված Սահակյանները, ըստ էության, մարզը հետ «նվաճելու» նպատակներ ունեն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



