Գերմանիայի ՆԳՆ-ն արգելեց իսլամիստների «Ճշմարիտ կրոն» միավորման գործունեությունը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) ներքին գործերի նախարարության ղեկավար Թոմաս դե Մեզիերը կարգադրել Է արգելել սալաֆիթյան ուղղության իսլամիստների «Ճշմարիտ կրոն» միավորման գործունեությունը եւ Գերմանիայի քաղաքներում Ղուրանի տարածման՝ նրանց կողմից կազմակերպվող ակցիաները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է նոյեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Արգելքը դաշնային եւ երկրամասային մակարդակներում իրավապահ մարմինների համագործակցության արդյունքն Է»,- ասել Է դե Մեզիերը՝ նշելով, որ կազմակերպությանը կասկածում են ահաբեկիչներին աջակցելու մեջ: «Ճշմարիտ կրոն» միավորումը շուրջ 140 մարդ Է հավաքագրել ահաբեկիչների շարքերը, հայտնել Է դե Մեզիերը:
«Ամբողջ երկրում այս միավորումը իսլամի տարածման եւ իբր Ղուրանի թարգմանությունների անմեղ բաժանման պատրվակով հավաքել Է իսլամիստների»,- ասել Է նա:
«Մինչ օրս շուրջ 140 երիտասարդներ, որոնք մասնակցել են «Ընթերցիր» (Ղուրանի թարգմանությունների ընթերցման եւ բաժանման) ակցիային, մեկնել են Սիրիա եւ Իրաք, որպեսզի այնտեղ միանան ահաբեկչական խմբավորումների պայքարին»«,- նշել Է դե Մեզիերը: Նոյեմբերի 15-ին ավելի վաղ իրավապահ մարմինները տասը դաշնային երկրամասերում ընդգրկուն գործողություն են իրականացրել իսլամիստների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



