Շտայնմայերը դեմ է արտահայտվել Թուրքիայի եւ ԵՄ-ի բանակցությունների դադարեցման հեռանկարին
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիան անհրաժեշտ Է համարում շարունակել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները եվրահանրակցությանը նրա անդամակցելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել Է Թուրքիայի իր պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի հետ կայացած բանակցություններից հետո:
«Ես գիտեմ, որ Եվրամիությունում կան մարդիկ, որոնք օգտակար են համարում չշարունակել բանակցային գործընթացը Միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ: Ես անձամբ դեմ եմ, որ այդ բանակցությունները դադարեցվեն»,-ասել Է Գերմանիայի ԱԳ նախարարը: Նա նաեւ հավելել Է, որ «ԵՄ-ին անդամակցելու չափանիշները նոր չեն, Թուրքիան դրանց մասին գիտի, եւ հարկավոր Է համապատասխանել դրանց»:
Շտայնմայերը նաեւ նշել Է, որ անհրաժեշտ Է վերսկսել Թուրքիայում քրդական խնդրի քաղաքական կարգավորման գործընթացը:
«Միայն ռազմական միջոցներով այդ հարցը չի լուծվի: Հարկավոր Է քաղաքական գործընթաց, որի վերսկսման համար Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) պետք Է վայր դնի զենքը եւ հրաժարվի ահաբեկչական գործունեությունից»,-ասել Է նա:



