Ինչո՞վ է օգտակար խուրման
ЛАЙФԽուրման անփոխարինելի օգտակարությամբ միրգ է, որը հասունանում է առաջին սառնամանիքների հետ:
Կներկայացնենք խուրմայի ամենանշանակալի օգտակար հատկությունները.
1.Խուրման նպաստում է ավելորդ քաշի նվազմանը:
Չնայած, որ խուրման բավականին քաղցր է, այն քիչ կալորիականություն ունի: Ավելորդ քաշը նվազում է այն բանի հաշվին, որ խուրման շատ արագ հագեցնում է քաղցը:
2.Խուրման բարելավում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը:
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել այս միրգը մարսողական տարատեսակ խնդիրների և ստամոքսի հիվանդությունների դեպքում:
3.Խուրման ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը:
Շնորհիվ պարունակվող մեծ քանակությամբ կալիումի, գլյուկոզայի և ֆրուկտոզայի, խուրման դրականաորեն է ազդում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա:
4.Խուրման դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա:
Խուրման բարձրացնում է իմունիտետը, ինչի շնորհիվ էլ օրգանիզմը դիմակայում է տարբեր սթրեսների և վարակների:



