Ո՛չ միայն տնտեսական, նաև քաղաքական մենաշնորհի վերացումով իրական կդառնա կոռուպցիայի դեմ պայքարը
ИНТЕРВЬЮ
Past.am-ի հյուրն է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ–ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
– Պարոն Հոկտանյան, այն ուղին, որն ընտրվել է մեր երկրում կոռուպցիան վերացնելու համար, ճի՞շտ է:
– Իսկ ի՞նչ ուղի է ընտրվել:
– Չգիտեմ:
– Ես էլ չգիտեմ:
– Համենայն դեպս ասվում է, որ ուզում են վերացնել կոռուպցիան:
– Կոռուպցիան ոչ մի տեղ չի վերացվել, Հայաստանում էլ չի վերանա: Այն պետք է գոնե նվազի: Իսկ եթե փորձեն ամբողջությամբ վերացնելու համար դաժան պայքար մղել, ապա կարող է բերել հակառակ արդյունքի: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ հարկավոր է դանդաղ գործողություններով կոռուպցիան նվազեցնել: Օրինակ, տեսեք, Վրաստանում կտրուկ քայլերի դիմեցին, մի քանի տարի լավ էր, բայց հիմա կրկին խնդիրներ են առաջանում: Պատճառն այն է նաև, որ եթե կոռուպցիան ուզում ես արագորեն վերացնել, ապա հասարակությանը պետք է առաջարկես այլընտրանքային տնտեսական կամ քաղաքական մոդել:
– Այսինքն` վարչական միջոցներով հնարավոր չէ՞ պայքարել կոռուպցիայի դեմ:
– Իհարկե ոչ: Միայն վարչականով` ոչ: Միայն պատժելով` ոչ: Միայն կանխարգելելով առանց պատժելու`ոչ: Առանց հանրային աջակցության, երբ ունես անտարբեր և կոռուպցիան հանդուրժող հասարակություն, կրկին ոչինչ անել չես կարող:
Պարզապես պետության խնդիրն է որոշել, թե ինչից սկսել: Քանզի շարունակել նույն կերպ ապրել ու աշխատել` սպասելով, որ բնակչությունը մի օր կակտիվանա, չի կարելի: Բնակչությունը կարող է բոլորովին այլ հարցի հետ կապված ակտիվանալ: Ինչպես, ասենք, ապրիլյան պատերազմից հետո եղավ: Բայց եթե նման այլ հարցեր չկան` աշխարհաքաղաքական կամ տնտեսական ծանրագույն վիճակ և այլն, ապա հատուկ կոռուպցիայի դեմ պայքարելու համար Հայաստանում հավանական չեմ համարում ժողովրդական մոբիլիզացիան:
Նախ և առաջ հարկավոր է փոխել տնտեսական մոդելը: Ներկա մոդելով քիչ հավանական է, որ մենք կարողանանք կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ քայլեր անել:
– Հավանաբար նկատի ունեք տնտեսական մենաշնորհները:
– Այո, և ոչ միայն տնտեսական: Երկրում առկա է նաև քաղաքական մենաշնորհ: Այնպես որ, պետք է վերացվեն և տնտեսական, և քաղաքական մենաշնորհները: Պետք է նաև հնարավորություն տրվի ժողովրդին ընտրությունների միջոցով իշխանություն փոխել: Այսինքն` լինեն նորմալ ընտրություններ:
Եվ դա հենց այն պատճառով, որպեսզի ընտրված իշխանավորները հասկանան, որ այսօր ընտրվել են, բայց վաղը կարող են քվե չստանալ: Բայց եթե գիտեն, որ տարբեր զեղծարարություններով մշտապես ընտրվելու են կամ դառնալու են նախարար, համայնքի ղեկավար կամ այլ պաշտոն են ձեռք բերելու, ապա բնականաբար որևէ պատասխանատվություն չեն զգա, և լուրջ պայքար էլ կոռուպցիայի դեմ չի կարող լինել:
– Այսինքն` պետք է լինի համալիր ծրագիր, որն ընդգրկի և՛ տնտեսական, և՛ քաղաքական դաշտը:
– Այո: Միանշանակ: Նաև պետք է լուծենք հանրային ծառայողների դասի ձևավորման խնդիրը: Դա ենթադրում է և աշխատավարձերի բարձրացում, և միաժամանակ վերահսկիչ մարմինների արդյունավետ գործունեություն: Որպեսզի մի կողմից բարձր աշխատավարձը շահագրգռի ու մոտիվացնի հանրային ծառայողին, մյուս կողմից էլ եթե նա շարունակի նորից գողանալ, արդեն գործի պատժի անխուսափելիությունը:
Միայն տնտեսական բարեփոխումներն ինքնին արդեն կնվազեցնեն կոռուպցիան: Բայց կմնան երկու խնդիրներ, որոնք հնարավոր չի լինի լուծել:
Նախ չի կարելի հուսալ, որ կոռուպցիայի դեմ պայքարը կլինի շարունակական գործընթաց: Այսինքն` վիճահարույց կմնա նրա անշրջելիության հարցը: Ամեն պահ իրավիճակը կարող է կրկին փոխվել ու կվերադառնանք նախկին դրությանը: Հաջորդը` տնտեսական բարեփոխումներն անվանել հակակոռուպցիոն միջոցառումներ, ճիշտ չէ: Այն պետք է լրացվի այլ ոլորտների բարեփոխումներով:
– Իսկ Ձեզ չի՞ հուսադրում այն հանգամանքը, որ ասում են, թե բենզինի և բանանի շուկայում նոր տնտեսվարողներ են մտել:
– Նախ չգիտեմ` մտել են, թե չեն մտել: Եվ հետո հետևենք վիճակագրությանը և տեսնենք, թե, իրո՞ք, շուկան ազատականացավ: Եվ ապա` մի բան էլ հասկանանք` այդ նոր տնտեսվարողները կարո՞ղ է հներն են նոր դեմքերով:
Գոհար Սարդարյան





















































1
Да, Самвел Карапетян - политический заключённый։ будущий президент Армении Самвел Карапетян должен б...
2
Доннарумма договорился с «Манчестер Сити»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Соловьев пригрозил Азербайджану специальной военной операцией
5
В Арташате найдена древнейшая церковь Армении