Նորի՞ց կապտուկ. Ի՞նչ անել, եթե երեխայի մոտ հաճախակի են կապտուկներ առաջանում
ЛАЙФԵրեխան ընկավ, կռվեց, մատը վնասեց և նորից կապտո՞ւկ: Ե՞րբ է պետք դիմել բժշկի:
Ուշադրություն դարձրեք եղունգին
Երեխան հաճախ է մատը վնասում: Վնասվածքը լուրջ է, եթե եղունգը սկսել է կապտել: Նման վնասվածքին պետք չէ թեթևամտորեն վերաբերվել, որովհետև այն կարող է հանգեցնել նաև մատի ֆալանգի կտրվածքի:
Ի՞նչ անել

Եթե կապտուկի շուրջ եղած մաշկի կարմրել, ուռել և թարախակալել է, ուրեմն բորբոքման նշան է: Մատը պետք է մշակել յոդով, փաթաթել և անմիջապես վիրաբույժի մոտ տանել:

Երեխայի մոտ կարող են նաև առանց պատճառի կապտուկներ առաջանալ: Դրանք կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Դա կարող է լինել նաև վիտամին C, K, P-ի բացակայության հետևանք։

Այն կարող է նաև անոթների թույլ պատերի հետևանքով առաջանալ։ Եթե մայրը կամ հայրը նման խնդիր ունեցել են, ապա դա ժառանգաբար կարող է փոխանցվել երեխային:
Կապտուկները կարող են նաև արյան մակարդելիության խանգարման հետևանք լինել: Այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ դիմել մանկապույժի: Մանկաբույժի հետ մեկտեղ պետք է հետազոտի նաև արյունաբանը:

Ոչ մեծ կապտուկներին սովորաբար ուշադրություն չենք դարձնում: Դրանք 1-2 շաբաթվա ընթացքում անցնում են, սակայն հնարավորինս ուշադիր եղեք ձեր փոքրիկների նկատմամբ: Որոշ դեպքերում դրանք կարող են լուրջ խնդիրների նախանշան լինել։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



