Իրաքում առաջարկում են ռազմական միջամտությամբ երկրից դուրս հանել թուրքական զորքերը
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ էլ-Ռուբային առաջարկել է թուրքական զորամիավորումները երկրից դուրս անել ռազմական միջոցներով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:< /p>
«Եթե բոլոր դիվանագիտական ուղիները վերջանում են, Իրաքի կառավարությունը Անկարայի կողմից մեր երկրի ինքնիշխանության դեմ արվող քայլերի դիմաց ռազմական միջամտություն պետք է իրականացնի»,- հայտարարել է նա:
Թուրքիայի և Իրաքի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ Թուրքիայի մեջլիսը կողմ է քվեարկելԻրաքում շուրջ 2 հազարանոց զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը` պատճառաբանելով դա«ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»:
Իրաքը դատապարտել է պաշտոնական Անկարայի նման որոշումը: Պաշտոնական Բաղդադը կատարվածն անվանել էրԻրաքի ինքնիշխանության իրավունքի ոտնահարում` պահանջելով դուրս բերել զորքերն իր տարածքից: Թուրքականկողմը, սակայն, մերժել է այդ պահանջը:
Հոկտեմբերի 5-ին Անկարան և Բաղդադը կանչել էին հակառակ երկրի դեսպաններին` հայտնելու իրենց մտահոգությունըխնդրի առնչությամբ: Իրաքը հոկտեմբերի 6-ին Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդիցպահանջել է արտակարգ նիստ գումարել` կապված իր տարածքում թուրքական զինված ուժերի ներկայությանանօրինականության հետ:
Թուրքական զորքերը տեղակայված են Մոսուլի Բաշիքայի ռազմաբազայում: Դրանք այդտեղ են հաստատվել դեռևս 2015թվականից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում իրաքցի զինվորներին և քրդականփեշմերգային վարժեցնելու հիմնավորմամբ:



