Պուտինն ու Մերկելը քննարկել են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը Եվրոպա
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի տարածքով եվրոպական սպառողներին ռուսական գազի տարանցման շուրջ ստեղծված իրավիճակը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պուտինը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ կանխատեսվող ցուրտ ձմռան կապակցությամբ կարող է աճել այն վտանգը, որ Ուկրաինան առանց թույլատվության կօգտագործի ռուսական գազը, որը ըստ գործող համաձայնագրերի՝ Եվրոպա է մատակարարվում։ Սահմանվել է, որ այդ հարցի շուրջ շփումներ կլինեն Եվրահանձնաժողովի, Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ու ու «Գազպրոմի» գծով։
Ուկրաինական խնդրի շուրջ տեսակետների փոխանակության ընթացքում շեշտվել է Մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ համատեղ աշխատանքները շարունակելու կարեւորությունը, այդ թվում հաշվի առնելով Բեռլինում հոկտեմբերի 19-ին «նորմանդական քառյակի» բարձր մակարդակով հանդիպման արդյունքները։ Այս համատեքստում արտահայտվել է մտահոգություն Դոնբասում «լռության ռեժիմի» չդադարող խախտումների կապակցությամբ։



