Չգիտե՞ք, թե ինչով զբաղվել երեկոյան. ահա թե ինչ են անում հաջողակ մարդիկ այդ դեպքում
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Վերահսկեք մտքերը
Խոստովանեք, որ շատ են եղել դեպքեր, երբ պառկել եք քնելու և սկսել եք հիշել կյանքից այնպիսի դեպքեր, որոնք ընդհանրապես չէիք ցանկանա մտաբերել: Այսպիսի բաների մասին մտածելը նշանակում է ինքներդ Ձեզ անքնության մատնել, որնն էլ իր հերթին Ձեզ չիթողնի հաջորդ օրը թարմ ուժերով աշխատել: Շատ եղանակներ կան վատ մտքերից ազատվելու. սկզբում ուղղակի փորձեք ձեռքերը և ոտքերը ձգել ու մի քանի խորը շունչ քաշել: Վաղ թե ուշ անհանգստացնող ներքին ձայները կդադարեն և Դուք խորը քուն կմտնեք:
Ընթերցեք
Հաջողակ մարդիկ կարդում են ամեն օր: Նրանք գիտակցում են ինքնակրթության կարևորությունը, սակայն մի էլ մտածեք, որ ուղղակի գիրք կարդալը կյանքի բոլոր ոլորտներում Ձեզ միանգամից հաջողակ կդարձնի: Գիրքը հրաշալի միջոց է սթրեսից ազատվելու, մի փոքր լիցքաթափվելու և ճանաչողական մտածողությունը զարգացնելու:
Հրաժարվեք սոցիալական կայքերից
Ծանր աշխատանքային օրվա վերջում ուղղակի հարկավոր է անջատել հեռախոսը, որպեսզի չլսեք անդադար եկող զանգերի ձայները, նամակների ծանուցումները և այլն: Երեկոն հրաշալի ժամանակ է զբաղվելու նրանով, ինչը որ իսկապես սիրում եք: Լոգանք ընդունեք, պարի դասերի հաճախեք, երաժշտական որևէ գործիք նվագեք կամ էլ ուղղակի վաղ պառկեք քնելու:
Սպորտով զբաղվեք
Այո, աշխատանքային օրվանից հետո մարզասրահ գնալը դժվարէ լինելու: Բոլորս այս արտահայտությունը միլիոն անգամ լսել ենք և սկսել ենք հավատալ, որ դա իրոք այդպես է: Սակայն իրականում մի քանի անգամ ծանրաձող բարձրացնելը, մի քանի կմ վազելը մարզասարքով ոչ միայն կօգնեն Ձեզ լավ ինքնազգոցողություն ունենալ, այլև կպատրաստեն հհաջորդ աշխատանքային օրվան:

Պլանավորեք գալիք օրը
Օրագրում կամ թղթի վրա նշումներ կատարեք Ձեր հաջորդ օրվա պլանների մասին և այդ օրը արդյունավետ կանցնի: Հակառակ դեպքում կարող եք շատ բաներ մոռանալ և չկատարել Ձեր վրա դրած մի շարք պարտականություններ: Այդ իսկ պատճառով քնի կես ժամ առաջ թուղթ ու գրիչ վերցրեք և գրեք առնվազն երեք բան, որոնք պարտադիր պետք է անեք վաղը: Միայն թե անկեղծ եղեք ինքներդ Ձեզ հետ. օրը բաղկացած է լինելու ընդամենը 24 ժամից, հետևաբար Ձեր ցուցակի չի կարող շատ երկար լինել:

Ժամանակ անցկացրեք ընտանիքի հետ
Կյանքը միայն կարիերայով չի սահմանափակվում: Հարկավոր է ժամանակ հատկացնելո ավելի կարևոր բանի՝ Ձեր հարազատներին: Տիկնիկներով խաղաեք Ձեր դստեր հետ, հարցրեք Ձեր որդուն, թե ինչպես է անցել օրը դպրոցում, օգնեք կնոջը ընթրիք պատրաստել: Եթե մենակ եք ապրում, ապա զանգահարեք Ձեր ծնողներին և հետաքրքրվեք, թե ինչ նորություններ կան նրանց մոտ: Զանգի վրա ծախսված տասը րոպեն կբարձրացնի ոչ միայն Ձեր տրամադրությունը, այլև նրա, ում հետ կզրուցեք:
Հանգիստ խիղճ
Աշխատանքային օրը երբեմն կարող է իսկական դժոխքի վերածվել, սակայն պետք չէ միայն վատի մասին մտածել: Աշխատանքից վերադառնալիս մեկ անգամ ևս վերհիշեք ողջ օրը սկզբից մինչև վերջ, փորձեք մոռանալ բացասականը, իսկ դրականը՝ ընդհակառակը, փորձեք անընդհատ մտքում պահել: Դա կօգնի Ձեզ հաջորդ առավոտյան արթնանալ առանց ինչ-որ բանից զղջման զգացողության:
Նկարեք
Այն ամենը, ինչը կատարվել է Ձեզ հետ օրվա ընթացքում և մնացել Ձեր մտքում՝ կարող եք թղթին հնաձնել: Ոչնչի մասին մի մտածեք, միայն վերցրեք վրձինը և մի քանի նկարներ արեք: Չեք էլ հասցնի նկատել, թե ինչպես են Ձեր բոլոր էմոցիաները՝ դրական թե բացասական, հետզհետե հայտնվում թղթի վրա: Պարտադիր չէ ինչ-որ մեկի ցույց տալ. դա Ձերն է, անձնական թերապիայի Ձեր եղանակը:



