Բուլղարիայի վարչապետը պաշտոնաթողություն Է խնդրել
МЕЖДУНАРОДНОЕԲուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պաշտոնական խնդրագիր Է ներկայացրել իր պաշտոնաթողության եւ իր ամբողջ նախարարների կաբինետի հրաժականի մասին՝ ընտրություններում «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կառավարող կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու Ցեցկա Ցաչեւայի պարտությունից հետո: Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության գլխավորած նախաձեռնող կոմիտեի կողմից առաջադրված գեներալ Ռումեն Ռադեւն առաջատարն Է Բուլղարիայի նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլում: Ընդդիմադիր թեկնածու Ռադեւը, Կենտրնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով՝ հավաքել Է քվեների ավելի քան 59 տոկոսը:
«Վարչապետ Բոյկո Բորիսովը կառավարության հրաժարականի դիմում Է ներկայացրել Ժողովրդական ժողով»,- ասված Է նախարարների կաբինետի կայքում զետեղված հայտարարության մեջ:
Novinite գործակալության տվյալներով՝ խորհրդարանում վարչապետի պաշտոնաթողության հարցի շուրջը քվեարկությունն սպասվում Է նոյեմբերի 15-ին:
Ավելի վաղ Բորիսովը հայտարարել Էր, որ եթե «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կառավարող կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչեւան հաղթանակ չտանի նախագահի ընտրություններում, ինքը եւ ամբողջ կառավարությունը հրաժարական կտան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



