ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել են Թրամփի նախագահ ընտրվելու պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսատլանտյան դաշինքի՝ 2017 թվականի սկզբին պլանավորված գագաթնաժողովը կկայանա ամռանը՝ կապված ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակի հետ: Այդ մասին գրում Է Der Spiegel գերմանական պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Թրամփի օրոք հնարավոր են համարում ԱՄՆ-ի քաղաքականության երեք սցենար: Մասնավորապես, դաշինքում չեն բացառում Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը կրճատելու կամ այդ տարածաշրջանում ընդհանրապես զինված ուժերի ռոտացիայից հրաժարվելու Թրամփի որոշումները:
Իրադարձությունների առավել դրական ելքը կդառնար եվրոպական երկրներից պաշտպանության համար ծախսերի ավելացման հասնելու Վաշինգտոնի ձգտումը։
Դաշինքի անդամ երկրների մտահոգությունների պատճառ Է դարձել ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի համար հատկացվող միջոցների հարցում Թրամփի դիրքորոշումը, որոնք նա ավելի վաղ անտեղի Է համարել։



