Ռոլանդ Գասպարյանը դժվարությամբ է որոշել ԱՄՆ-ից վերադառնալ և համերգ տալ՝ հեռու մնալով իր փոքրիկից (լուսանկարներ)
ЛАЙФLife.tert.am-ը գրում է.
Երևանի ժամանցային վայրերից մեկում՝ Mezzo-ում, նոյեմբերի 12-ին ռեգգի երաժշտության սիրահարները հավաքվել էին ունկնդրելու «Ռեինկարնացիա» խմբին: Երկարատև դադարից հետո խմբի անդամները ներկայացան ինչպես հին, այնպես էլ նոր կատարումներով:
Tert.am Life-ը նույնպես ներկա էր համերգին: Դահլիճում, ինչպես ասում են՝ «ասեղ գցելու տեղ չկար»: Նախքան բեմելը խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը մեզ ներկայացրեց համերգի մանրամասների մասին և ոչ միայն:
«Երեք ամիս ձայնագրման ստուդիայում աշխատելուց հետո, այսօր ներկայանում եմ համերգով, որին շատ եմ սպասել: Այս համերգը մեր համար ավելի շատ ընտանեկան իմաստ ունի ու շատ կարոտած էի սպասում: Այս երեկո հանդիսատեսը կունկնդրի ոչ միայն մեր հին լավագույն կատարումները, այնպես էլ նոր ալբոմից երգեր, որոնք քիչ-քիչ սկսել ենք ներկայացնել:»,- ասաց Ռոլանդը:

«Ռեինկարնացիա»-ն հանդիսատեսին ներկայացավ ոչ ամբողջական կազմով: Երգչի խոսքով՝ այդ օրը իրենց հետ չէին լարային քառյակը, բայց նա հավաստեց, որ 2017-ից խումբը բոլոր վայրերում կներկայանա ամբողջական կազմով:
Ռեգգի երաժշտության սիրահարներին շտապենք տեղեկացնել, որ առաջիկայում իրենց սիրելի խումը կներկայանա նոր ալբոմով և տեսահոլովակով:
«Շատ բան չենք ուզում բացահայտել: Սովորաբար, մենք խոսում ենք այն ժամանակ, երբ աշխատանքները ավարտած ենք լինում»,- նշեց Ռոլանդը:

Հիշեցնենք, որ Ռոլանդի կինը՝ Գայանեն, սեպտեմբերին աղջիկ է պարգևել իր ամուսնուն: Նրանց դուստրը ծնվել է ԱՄՆ-ում:
«Ես չեմ որոշել, թե որտեղ պետք է ծնվի աղջիկս: Սովորաբար, նախապես ոչ մի բան չեմ ծրագրում, ինչպես որ իմ հրաշք գանձս ծնվեց: Այդ ժամանակ իմ կյանքում այնպիսի շրջան էր, որ աշխատանքի բերումով պետք է ԱՄՆ-ում լինեի, այն էլ երկար ժամանակ, իսկ Գայանեն չէր կարող ինձ հետ չլիներ»,- ասաց Ռոլանդը:
Վերջինս մեծ դժվարությամբ է որոշում կայացրել գալ Հայաստան և համերգ տան՝ հեռու մնալով իր փոքրիկից ու կնոջից: Նա նշեց, որ շատ քիչ դեպքեր են եղել, որ գայանեն ներկա չի եղել իր համերգին, բայց այդ դեպքում էլ միշտ բեմելից առաջ զանգահարել է ու խոսել հետը:

«Ինչպես տեսնում եք այս պահին նա ինձ գրում է»,- ծիծաղով ասաց նա:
Երգիչը խոսեց նաև հայր դառնալու զգացողությունների մասին. «Կարծում եմ, ցանկացած բարձ զգացողություն, երբ փորձում ես խոսքերով արտահայտել, հասկանում ես, որ խոսքերը շատ փոքր են ու հասարակ: Իսկապես չեմ կարողանում արտահայտել այն, ինչ ներսումս է»:
Նշենք, որ Ռոլանդը համերգից հետո կրկին մեկնել է Միացյալ Նահանգներ:







Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



