ԱԺ-ն արագացված կարգով կքննարկի բանակին 1000 դրամ տրամադրելու օրինագիծը, իսկ դրսում կբողոքեն
ОБЩЕСТВОԱյսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանը, որի ընթացքում նախատեսվում է արագացված ընթացակարգով քննարկել աշխատող քաղաքացիների կողմից բանակին 1000 դրամ տրամադրելու մասին օրենքի նախագիծը: Այն առաջացրել է բազմաթիվ մարդկանց դժգոհությունը: Ստեղծվել է «1000 ամոթ ռեժիմին» նախաձեռնությունը, նաև բացվել է ֆեյսբուքյան էջ և խումբ:
Past.am-ը տեղեկացնում է, որ նախաձեռնողներն այսօր՝ ժամը 12.00-ից սկսած մինչև ժամը 14:00-ն, կլինեն Ազգային ժողովում և իրենց բողոքը կարտահայտեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Կառավարության նիստում հավանության արժանացավ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը: Ըստ օրինագծի՝ մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքները կստանան դրամական փոխհատուցում: Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին ՀՀ քաղաքացիներն ամսական վճարելու են 1000 դրամ:
Լևոն Փանոսյան



