Էրդողան. Հնարավոր է՝ Թուրքիան հանրաքվե անցկացնի ԵՄ-ին անդամակցելու հարցով
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի իշխանությունները քննարկում են Եվրամիությանն անդամակցելու հարցով համաժողովրդական հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: HaberTurk-ի փոխանցմամբ նոյեմբերի 13-ին այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Եվրամիությունը մեզ հենց այնպես է ուզում, որ մենք բանակցային գործընթացից դուրս գանք: Եթե նրանք մեզ չեն ցանկանում, թող տիրոջ իրավունքով հենց այդպես էլ ասեն: Թող անհրաժեշտ որոշում ընդունեն: Մենք չենք կարող հավերժորեն հանդուրժել, թե ինչպես են մեզ վերաբերվում»,- «Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Էրդողանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է. «Եվրամիությունը պետք է մտածի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված պետական հեղաշրջման փորձից հետո ընդդիմադիր գործիչների եւ լրագրողների կալանավորումների ալիքի հետ»:



