ԱՄՆ ուժեղ ղեկավարության կարիք ունի.Յենս Սթոլթենբերգ
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանի սահմանի երկայնքով բանակային ստորաբաժանումների աճը համարում է զսպում, ոչ թե ագրեսիա: Արևմուտքը սառը պատերազմի ժամանակվանից ի վեր ամենալուրջ մարտահրավերներից պաշտպանության ամրապնդման կարիք ունի, հայտարարել է Սթոլթենբերգը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նա Եվրոպայում ամերիկյան զրահատանկային բրիգադի տեղակայումն անվանել է հաղորդագրություն Ռուսաստանին, որ «մեկի վրա հարձակմանը կպատասխանեն բոլորը»: ՆԱՏՕ-ի ղեկավարը նաև նշել է, որ դաշինքը «ԱՄՆ ուժեղ ղեկավարության կարիք ունի և անհրաժեշտ է, որ եվրոպացիներն իրար մեջ արդար բաժանեն ծախսերը»:
ԱՄՆ նարընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ քննադատել է Եվրոպայի դիրքորոշումը դաշինքում. «Մենք ապահովում ենք նրանց անվտանգությունը, նրանց տրամադրում ենք ռազմական պաշտպանություն և այլն, իսկ նրանք կլպում են ԱՄՆ-ին»: Նշվում է, որ ԱՄՆ-ը վճարում է դաշինքի ծախսերի 70%-ը:



