ԴԱԻՇ-ը գրոհայիններին սովորեցնում է փախստական ձևանալ Եվրոպա հասնելու համար. Die Welt
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը ապացույցներ ունի, որ ԴԱԻՇ-ի գրոհայիններին հատուկ սովորեցնում են փախստական ձևանալ միգրանտների ընդհանուր հոսքի մեջ Եվրոպա հասնելու և հետագայում ահաբեկչություններ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Գերատեսչության տեղեկությամբ՝ ԴԱԻՇ-ն իր գրոհայիններին այնպես է պատրաստում, որ ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նրանց հնարավոր չլինի տարբերել փախստականներից: Գրոհայիններին նաև սովորեցնում են ճիշտ գործել ապաստանի տրամադրման հայտ ներկայացնելիս:
Պարբերականը նշում է, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը պարզել է, որ Փարիզում 2015 թ. նոյեմբերի 13-ի ահաբեկչություններն իրականացրած 9 ահաբեկիչ Եվրոպա է ժամանել որպես փախստական:
Պարբերականը հայտնում է որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում վստահ են՝ փախստականների ճանապարհներով նոր ահաբեկիչների Եվրոպա գնալու սպառնալիքը դեռ մեծ է: Սակայն գերատեսչության մամլո ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել պարբերականի ստացած տեղեկությունը:



