Ինչպե՞ս կարելի է ընդգծել աչքերը. խորհուրդներ կանանց համար
ЛАЙФԴիմահարդարումը կնոջ իմիջի կարևորագույն մասնիկն է: Յուրաքանչյուր կին ունի դիմահարդարման իր ոճը, որն ընտրում է համապատասխանեցնելով իր իսկ դիմագծերի նրբությունների, ոճային առանձնահատկությունների և մի շարք այլ գործոնների հետ:
Ներկայացնում ենք դիմահարդարման միջոցով աչքերն ընդգծելու հնարքները.
Աչքերը ներսից մատիտով ընդգծելիս ընտրեք ավելի բաց գույների մատիտներ
Եթե ձեր աչքերը շագանակագույն են, ապա օգտագործեք բաց կապույտ ստվերաներկ
Եթե ձեր աչքերը կապույտ գույնի են, ապա օգտագործեք դեղնավարդագույն ստվերաներկ
Աչքերը ներսից մատիտով ամբողջությամբ ընդգծելիս, աչքերն արտաքնապես իրար մոտ են թվում, այդ իսկ պատճառով պետք է մատիտով ընդգծել աչքերի միայն ծայրի հատվածը
Եթե ձեր աչքերը կանաչ գույնի են, ապա օգտագործեք մանուշակագույն ստվերաներկեր
Եթե կարմիր գույնի մազեր ունեք, ապա աչքերը շպարելիս ընտրեք բաց երանգներ
Երբեք մի ընտրեք ձեր աչքերի գույնի ստվերաներկ



