Թրջոցներ աչքերի համար
ЛАЙФՀաճախ դեմքը խնամելիս կանայք մոռանում են, որ աչքերի շուրջ գտնվող մաշկը ևս խնամքի կարիք ունի: Past.am-ն առաջարկում է աչքերի համար արդյունավետ բաղադրատոմսերով պատրաստված կոմպրեսներ ու թրջոցներ:
-
1-2 ճաշի գդալ անանուխի տերևների վրա 2 բաժակ տաք ջուր լցրեք և 5-10րոպե եռացրեք: Բամբակի կտորները թաթախեք այդ զանգվածի մեջ , դրեք աչքերին և թողեք 10 րոպե:
-
1-2 թեյի գդալ երիցուկի ծաղիկների վրա 1 բաժակ եռացրած ջուր լցրեք, թողեք 10-15 րոպե և քամեք: Բամբակը թաթախեք թուրմի մեջ և թրջոց դրեք կոպերին: Սա արդյունավետ է աչքերի հոգնածության, բորբոքումների, կարմրելու համար:
-
Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել կոպերի համար նախատեսված քսուքներ, քանի որ մյուս քսուքները (օրինակ դեմքի մաշկի համար) կարող են արագացնել կնճիռների առաջացումը:
-
Ամռանը առանց արևային ակնոցների չի կարելի դուրս գալ :
-
Զբաղվելով դիմահարդարմամբ՝ հարկավոր է ուշադիր լինել, որպիսի աչքերի շուրջը գտնվող մաշկը չձգվի:
-
Մասնագետներըզգուշացնումեն, որսխալդիմախաղըկարողէվաղտարիքումկնճիռներիպատճառդառնալ:
-
Աչքերի շուրջ գտնվող մաշկի վրա ազդում է մարդու բնավորությունը: Չար և նախանձ կանանց մոտ կնճիռներն առաջանում են ավելի վաղ, քան նրանց բարեհամբույր ընկերուհիների մոտ:
-
Մաշկի վրա ազդում է նաև այն, թե ինչ ենք մենք ուտում: Ամռանը ձեզ կօգնեն թարմանալ մրգերը, բանջարեղենները և կաթնամթերքը:
Կան խնամքի ժողովրդական միջոցներ, որոնք ավելի արդյունավետ են, քան խանութից գնվածը:
-
1 ճաշի գդալի մաղադանոսի վրա լցնել կես բաժակ եռմացրած ջուր, փակել և թողնել 15 րոպե: Մաքրել և քերել կես կարտոֆիլ: Ստացված խյուսին ավելացնել 2 ճաշի գդալ մաղադանոսի եփած ջուր: Լավ խառնել, տեղադրել թանզիֆի 2 շերտի մեջ և դնել աչքերին 15-20 րոպե: Ստացված զանգվածով մաքրել աչքերը: Մինչ առավոտ հարկավոր չէ լվացվել:
-
2 ճաշի գդալ փափուկ կաթնաշոռը խառնել 1 թեյի գդալ մեղրի, կես թեյի գդալ գազարի հյութի հետ: 15 րոպե հետո լվանալ շատ թույլ, բայց լավ թեյի ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը



