Մեղրի օգտակար հատկությունները
ЛАЙФՄեղրը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, իսկ նրանց քանակությունը և տեսակը կախված է նրանից, թե ինչ ծաղիկներ են օգտագործվում մեղր պատրաստելու համար: Ընդհանրապես մեղրը պարունակում է վիտամին C, կալցիում և երկաթ: Այն նվազեցնում է ստամոքսի հիվանդություններով հիվանդանալու վտանգը, անտիբակտերիալ և հակասնկային է: Հետազոտությունները պարզել են, որ մեղրն օգնում է նաև բուժել վերքերը: Այն ունի հակամանրէային հատկություններ, արագացնում է մաշկի վերականգնման հատկությունները:
Բացի վերը նշված առողջության համար օգտակար հատկանիշներից, մեղրն ունի նաև մի շարք օգտակար հատկություններ:
-
Մեղրը չի գրգռում մարսողական համակարգի լորձաթաղանթը
-
Հեշտ ու արագ յուրացվում է օրգանիզմի կողմից
-
Մեծ քանակությամբ էներգիա ծախսելուց հետո թույլ է տալիս սպորտսմեններին և մարզիկներին արագ վերականգնելու ուժերը
-
Արագ հավաքում է անհրաժեշտ էներգիա
-
Մյուս քացր սննդի հետ համեմատած, այն հեշտորեն է մարսվում
-
Ստամոքսի վրա ունենում է թուլացնող ազդեցություն
-
Օրգանիզմը հանգստացնող բնական դեղամիջոց է
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը



