Ադրբեջանում մեկնարկել է մեծամասշտաբ զորավարժությունների առաջին փուլը
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում մեկնարկել է մեծամասշտաբ զորավարժությունների առաջին փուլը։
Պլանի համաձայն՝ ստուգվում են զորքերի կառավարման մարտական պատրաստականության համակարգերը, իրականացվում է ուժերի և միջոցների դուրսբերում ելակետային շրջաններ: Զորքերի կառավարման նպատակով տեղակայվում են դաշտային հսկողության կայաններ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարության կայքին:
Նշվում է, որ իրականացվել է ահազանգով բարձրացված զորքերի և հրամանատարական վերահսկման կետերի վերատեղաբաշխում օպերատիվ նշանակության շրջաններ: Ռազմական ավիացիայի միջոցները տեղափոխվել են պահուստային աերոդրոմներ, հրթիռային և հրետանային ուժերի միավորները դուրս են բերվել ժամանակավոր կրակային ու ելման դիրքեր:
Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի` նոյեմբերի 12-18-ն Ադրբեջանում մեծամասշտաբ զորավարժոթյուններ կանցկացվեն: Նշվել էր, որ զորավարժություններին մասնակցելու համար կներգրավվի մինչև 60 հազար զինվորական: Զորավարժություններին նաև կմասնակցի ավելի քան 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 150 միավոր տանկ և զրահամեքենա։




